• Latest news

Վեյփի մարտկոցի պայթյունը երրորդ աստիճանի այրվածք է առաջացրել

4 հուլիսի, 2019  14:10

Նադեր Հարբը Քլիվլենդից (Օհայո նահանգ, ԱՄՆ) շտապ հոսպիտալացվել է LGHG2 մարտկոցի պայթյունից հետո։ Վեյփի մարտկոցը նրա տաբատի գրպանում էր։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, Նադերը, սովորականի պես, պատրաստվում էր օրն անցկացնել աշխատավայրում, երբ պահուստային մարտկոցը տաբատի գրպանում հանկարծ բռնկվեց։ Տեղեկատվության համաձայն, որը ներկայացվել է LG Chem կուտակիչներն արտադրողի դեմ հայցում, նրան անմիջապես հոսպիտալացրել են, եւ նա երկրորդ եւ երրորդ աստիճանի այրվածքների բուժման կարիք է ունեցել։

Սա առաջին ողբերգական միջադեպը չէ՝ կապված էլեկտրոնային սիգարետների մարտկոցների հետ։ Այս տարի Տեխասի 24-ամյա բնակիչ Ուիլյամ Բրաունը մահացել էր վեյփի պայթյունից, որը վնասել էր նրա պարանոցի զարկերակը։ 2017-ի մայիսին LG Chem արտադրության վեյփ օգտագործած տղամարդը հոսպիտալացվել էր մարտկոցի պայթյունից հետո 11-րդ օրը. վնասվել էին նրա ոտքն ու սեռական օրգանները։ Նույն թվականին Samsung SDI կուտակիչը պայթել էր կնոջ պայուսակում, ինչի պատճառով այրվել էին կնոջ ներքնազգեստը, տաբատն ու վերնաշապիկը։

Փաստաբան Թոմ Մերիմենը նշում է, որ վեյփերի մարտկոցները գրեթե ոչ մի կերպ չեն կարգավորվում, ինչը կարող է ավելի լուրջ ողբերգության պատճառ դառնալ (օրինակ, եթե մարտկոցի բռնկումը տեղի ունենա գիշերը)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել