• Latest news

Ընկույզները նպաստում են երկարակեցությանը

11 դեկտեմբերի, 2013  09:50

Անալի ընկույզի մեկ չափաբաժինը կարող է երկարեցնել ձեր կյանքը, ասվում է New England Journal of Medicine ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Իսպանիայում իրականացված երկարատեւ հետազոտությունը, որում ներգրավված էին  50-ից բարձր տարիքի 7000-ից ավելի մարդ, ցույց տվեց, որ շաբաթական երեք անգամ ընկույզներ ուտող մարդկանց մոտ, ի տարբերություն մյուսների, կրճատվել է սիրտ-անոթային հիվանդությունների եւ քաղցկեղի զարգացման հավանակությունը:

Հետազոտությունը նաեւ ցույց տվեց, որ ընկույզ ուտող մարդիկ, որպես կանոն, ավելի փոքր մարմնի զանգավածի ցուցանիշ (ՄԶՑ) եւ որովայնի շրջագիծ ունեն, ինչպես նաեւ ավելի քիչ են ծխում եւ ֆիզիկապես ավելի ակտիվ են: Իսպանական հետազոտությունը ցույց տվեց նաեւ, որ ընկույզի սիրահարներն ավելի առողջ սննդակարգի են հետեւում ՝ մրգերով, բաջարեղենով եւ ձկով հարուստ:

2009 թվականին Հարվարդի համալսարանի գիտնակնները եկան եզրակացության, որի սննդի մեջ հունական ընկույզի օգտագործումը հանգեցրել է ընդհանուր խոլեստերինի եւ LDL-ի կամ «վատ» խոլեստերինի մակարդակի իջեցմանը:

 Հունական ընկույզը պաշտպանում է նաեւ կրծքագեղձի քաղցկեղի զարգացումից, համաձայն 2011թվականին «Սնունդն ու քաղցկեղը» ամսագրում հրապարակված հետազոտության՝ հունական ընկույզի օրական երկու ոչ մեծ բուռ ուտող կանայք զգալիորեն նվազեցնում են կանացի հիվանդությունների զարգացման ռիսկը:

Իսկ նուշն անփոխարինելի է սննդի ընդունումների միջեւ ընկած շամանակահատվածում քաղցը հագեցնելու համար. Պուրդյու համալսարանում իրականացված նոր հետազոտության համաձայն մեկ բուռ նուշը կարող է ամբողջ օրվա ընթացքում հագեցվածության զգացողություն ապահովել, ընդ որում առանց կիլոգրամների ավելացման, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Ինչպե՞ս է ավելի ճիշտ ուտել ընկույզը: Ոչ մեծ չափաբաժիններով, քանի որ այն շատ սննդարար է, կալորիաների բարձր պարունակությամբ, որոնք հեշտությամբ կարող են կիլոգրամների վերածվել: Խուսափեք նաեւ աղի եւ շոկոլադապատ ընկույզներից, քանի որ աղն ու շոկոլադը կարող են չեզոքացնել ընկույզների առողջարար առավելությունները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել