• Latest news

ԱՄԲ անվճար ծրագիրը կարո՞ղ է կոռուպցիոն ռիսկեր պարունակել. Փաշինյանն իր դժգոհությունը հայտնեց Թորոսյանին

11 հուլիսի, 2019  15:17

Հուլիսի 11-ին Հայաստանի կառավարության նիստի օրակարգից հանվեց օժանդակող վերարտադրողական տեխնոլոգիաներին անվճար կամ արտոնյալ հասանելիության մասին որոշման նախագիծը:

Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ 2019 թվականի բյուջեով նախատեսված է այս ծրագրի 200 մլն դրամով ֆինանսավորում: Տարեկան կտրվածքով նախատեսվում էր ծրագրին ներառել 85 անպտուղ զույգերի, որոնք հնարավորություն կստանային երեխա բեղմնավորել սերմնավորման կամ ԱՄԲ մջոցով: Նախատեսվում էր պետպատվերի շրջանակում բժշկական ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագրեր կնքել 6 բուժհաստատությունների հետ:

Մինչդեռ, որոշման նախագիծը հարուցեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությունը: Վարչապետին, մասնավորապես, հետաքրքրեց հարցը՝ արդյոք մշակվե՞լ են օբյեկտիվ մեխանիզմներ, որոնց հիմա վրա անպտուղ զույգերը կկարողանային այս ծրագրից օգտվել:

Չափանիշներն այսպիսին են՝ ծրագրի շահառուներ կարող են դառնալ, մասնավորապես, անպտուղ զույգերը, որոնք հստակ բժշկական ցուցումներ ունեն (ընդ որում՝ կնոջ տարիքը 25-30 տարեկան է), զույգերը, որում ամուսիններից մեկը կամ երկուսը զինծառայողներ են կամ հավասարեցված են զինծառայողներին, սոցիալական խոցելի խավերի ներկայացուցիչները (խոցելիության 30 եւ ավելի միավորով), զույգերը, որում ամուսիններից մեկը հաշմանդամություն ունի (կնոջ մոտ հակացուցումների բացակայության պարագայում), ծնողները, որոնք որդուն կորցրել են զինծառայության ժամանակ կամ հետո համապատասխան հանգամանքներում (այս դեպքում կնոջ առավելագույն տարիքը 42 տարեկանն է):

Թորոսյանից պարզելով, որ Հայաստանում չկան հստակ փորձագիտական տվյալներ անձանց թվի մասին, որոնք համապատասխանում են այս չափանիշներին, Փաշինյանը զարմացավ: «Եթե մենք ծրագրի շահառուների թվի մասին հստակ տվյալներ չունենք, ապա ինչո՞ւ ենք այս որոշումն ընդունում»,- նշեց նա:

Դրանից բացի, բացարձակապես անհասկանալի է, թե ինչպիսի պատկերացումներից ելնելով են շահառուներին ներառելու սպասողների ցուցակի մեջ: Այսպես, եթե նրանք հազարավորներ լինեն, ապա արհեստական բեղմնավորման հերթում սպասելը կարող է տարիներ տեւել, որի հետեւանքով մարդը կարող է տարիքային չափանիշներով այլեւս չհամապատասխանել անհրաժեշտ պահանջներին:

«Որքանո՞վ է տրամաբանական մարդուն ասել, որ նա դե յուրե ծրագրի շահառու է, բայց դե ֆակտո՝ ոչ: Նա կարող է մի քանի տարի հերթում մնալ, եւ արդյունքում այլեւս նրա վրա չտարածվեն ծրագրի պահանջները: Եվ այդ մարդը կարող է ասել, որ Կառավարությունն իրեն խաբել է»,- նշեց Փաշինյանը: Վարչապետը շեշտեց, որ նման վիճակը կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ ցուցակի մեջ կհայտնվեն խնամի-ծանոթ-բարեկամ եղանակով կամ էլ կոռուպցիոն մեխանիզմների միջոցով: «Ես հարյուր անգամ դրա հետ բախվել եմ»,- նշեց նա:

«Այս որոշումը քննարկմանը պատրաստ չէ: Ինչո՞ւ պետք է այս բոլոր մանրուքները Կառավարության նիստում բարձրաձայնվեին: Այս հարցն օրակարգից հանվում է»,- ասաց վարչապետը՝ կոչ անելով լուծել բոլոր թերությունները, եւ միայն դրանից հետո փաստաթուղթը քննարկման ներկայացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի