• Latest news

Ծնկերի վրա ընկնելուց հետո կնոջ մոտ համախտանիշ է զարգացել, որի պատճառով նա կորցրել է ոտքը

25 հուլիսի, 2019  21:30

Անգլիայի Հադերսֆիլդ քաղաքից 44-ամյա Ջուլի Բանուելը ծնկների վրա ընկնելուց հետո բախվել է Զուդեկի համախտանիշի հետ, որի պատճառով զրկվել է ոտքից:

Այդ չարաբաստիկ օրը՝ 10 տարի առաջ Ջուլին շտապում էր դպրոցից վերցնել երեք երեխաներին եւ ընկել էր ծնկների վրա: Ընկնելու պատճառով նրա մոտ Զուդեկի համախտանիշ էր զարգացել՝ ցավային  համախտանիշ, որն առաջանում է վերջույթների վնասվածքից հետո:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ վնասված ծունկը կնոջը լուրջ անհարմարություն եւ անտանելի ցավ էր պատճառել: Նա բազմիցս դիմել էր բժիշկներին, որոնք խորհուրդ էին տվել ոտքին իբուպրոֆեն քսել:

2016-ին ծնկի ցավը դարձավ անտանելի եւ Ջուլին նորից դիմեց հիվանդանոց: Բժիշկները ռենտգեն արեցին, որը ցույց տվեց, որ պացիենտը 1.5 տարի ծնկի կոտրվածք է ունեցել: Ջուլին ցանկանում էր միայն մեկ բան՝ ազատվել ցավող ոտքից:

Ջուլիի խոսքով՝ ոտքը ցավում էր օրը 24 ժամ  եւ նրան սարսափելի տառապանքներ պատճառում:

«Ես վախենում էի, որ ինձ խելագար կկարծեն, եթե ես խնդրեմ անդամահատել ոտքս: Բայց ես այլեւս չէի կարող դիմանալ այդ դժոխային ցավին»:

Բժիշկները հավաստիացել էին, որ Ջուլին հոգեկան խանգարումներ չունի եւ լրջորեն էին վերաբերվել նրա խնդրանքին:

Ճիշտ է, վիրահատության դիմելուց առաջ նրանք բուժման մի քանի տարբերակներ էին փորձել , սակայն դրանցից ոչ մեկը չէր օգնել կնոջը, դրա համար ստիպված էին անդամահատել ոտքը: Վիրահատությունն անցկացրել էին 2018-ին:

«Այժմ ես ինձ ավելի առողջ եմ զգում, կյանքն առանց ոտքի բարելավվել է: Եթե հիվանդությունը տարածվի նաեւ մյուս ոտքի վրա, ես կխնդրեմ նաեւ այն անդամահատել», — ասել է Ջուլին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել