• Latest news

Պարզվել է՝ ատամնացավը հազվագյուտ մահացու ինֆեկցիայի ախտանշան է

30 հուլիսի, 2019  16:29

Բրուկլինից 48-ամյա Մայքլ Լուիսորն անգամ չէր կարող պատկերացնել, որ ուժեղ ատամնացավը նրա հոսպիտալացման պատճառ կդառնա:

News 12 New Jersey-ը նշում է, որ մինչ այդ նա ականջի ցավեր ուներ, որոնց նա նշանակություն չէր տալիս:

Տղամարդը փորձում էր ցավազրկող դեղերի միջոցով թեթեւացնել ցավը, սակայն արդեն հաջորդ առավոտյան  նրա ջերմությունը բարձրացել էր, պարանոցի ուժեղ այտուցվածություն էր առաջացել եւ շնչառության հետ խնդիրներ: Բացի այդ հիվանդը գրեթե չէր կարողանում խոսել:

Հիվանդանոցում Մայքլի մոտ ախտորոշվել է Լյուդվիգի նշիկաբորբ՝ համեմատաբար հազվագյուտ հիվանդություն, որի ժամանակ կարող է  սեպսիս զարգանալ եւ մահացու ելք լինել թունավորման եւ հիպոքսիայի հետեւանքով:

2017 թվականի BMJ զեկույցի համաձայն՝ առանց բժշկական միջամտության հիվանդները ողջ են մնում 50 տոկոս դեպքերում:

Մայքլի դեպքում հազվագյուտ հիվանդության պատճառ է ատամի ինֆեկցիան: Տղամարդը շտապ ինտուբացվել է. այնուհետ նրան երկշաբաթյա ստացիոնար բուժում է պահանջվել: Մայքլը խոստովանում է, որ հիվանդությունից հետո, որը կարող էր նրան կյանք արժենալ, նա թողել է ծխելը, քանի որ ծխելը բարձրացնում է օրգանիզմի խոցելիությունը ինֆեկցիաներին եւ երկարացնում է վերքերի ապաքինման ընթացքը:

Նա բոլորին կոչ է անում ուշադիր վերաբերվել առողջությանը եւ ցավի նախանշանների դեպքում դիմել բժշկի, ոչ թե ինքնաբուժությամբ զբաղվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել