• Latest news

Առանց սեռական օրգանների ծնված աղջիկը պատրաստվում է բարդ վիրահատության (ֆոտո)

30 հուլիսի, 2019  22:29

18-ամյա Ջիոթի Համբիլ Ռիդը ծնվել է ինտերսեքս սեռական հատկանիշներով, որոնք չեն վերագրվում սեռի մասին ավանդական պատկերացումներին: Ինտերսեքսուալությունը չափազանց հազագյուտ երեւույթ է եւ հանդիպում է բնակչության միայն 0.05-1.7 տոկոսի շրջանում:

The Daily Mail-ի հաղորդմամբ, մինչեւ 12-շաբաթական ժամկետում մոր արգանդում Ջիոթին զարգանում էր որպես տղա, սակայն այնուհետեւ այդ գործընթացն անսպասելիորես դադարել է: Միեւնույն ժամանակ Ջիոթին ասոցացնում է ինքն իրեն կնոջ հետ եւ դեռեւս դեռահասության տարիքից ընդունում էստրոգեններ: Չնայած իր առանձնահատկությանը՝ դեռահասը փորձում է ապրել սովորական կյանքով. նա ավարտել է դպրոցն ու քոլեջը, եւ պարբերաբար ժամադրվում է: Նա չի թաքցնում իր ինտերսեքսուալությունը՝ պատմելով այդ մասին հենց առաջին հանդիպման ժամանակ:

Ջիոթին ծնվել է Հնդկաստանում, իսկ երեք տարեկանում որդեգրվել Սյուի եւ Պատրիկի կողմից: Հատկանշական է, որ Պատրիկը տրանսսեքսուալ է, ինչի պատճառով զույգը դժվարություններ է ունեցել որդեգրման ժամանակ: Որդեգիր ծնողները փորձում են ամեն հարցում աջակցել Ջիոթիին:

Նա չունի արտաքին եւ ներքին սեռական օրգաններ եւ երբեք չի կարողանա մայրանալ: Խոսելով իր սեռական նախասիրությունների մասին՝ նա խոստովանում է, որ իրեն համարում է ավելի շուտ բիսեքսուալ կամ պանսեքսուալ: Դեռահասը գտնվում է ակտիվ փնտրտուքի մեջ, սակայն դեռեւս չի ունեցել լուրջ հարաբերություններ: Առջեւում նրան սպասվում է հեշտոցի ռեկոնստրուկցիայի վիրահատությունը: Դեռահասը նշում է, որ երազում է ընտանիք կազմել:

«Շատ կարեւոր է պատմել իմ պատմությունը: Ես զգում եմ, որ այն կարող է օգնել ուրիներին»,-ասում է նա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել