• Latest news

Վիրաբույժները կարել են տղամարդու ձեռքերը, որոնք կտրել էին փողոցային ծեծկռտուքի ժամանակ (ֆոտո)

31 հուլիսի, 2019  18:47

Ուշադրությո՛ւն, հոդվածում կան լուսանկարներ, որոնք կարող են տհաճ լինել

Ողբերգական պատմություն է տեղի ունեցել Բրազիլիայում. փողոցային ծեծկռտուքի ժամանակ կտրել էին տղամարդու դաստակները։ Սուրեշ Սենն ինքնուրույն հասել էր հիվանդանոց։

Վիրաբույժների խոսքով՝ դաստակները 98 տոկոսով առանձնացվել էին մարմնից եւ հազիվ կպած էին մաշկի բարակ թաղանթով։ Բացի այդ, պացիենտը շատ արյուն էր կորցրել, ինչը կարող էր մահացու ելքի հասցնել։ Տղամարդուն շտապ վիրահատություն էր անհրաժեշտ, որը կատարվեց եւ տեւեց 10 ժամ։ Միեւնույն ժամանակ, մինչ այդ, գործընթացն արագացնելու համար, աշխատում էր վիրաբույժների երկու թիմ։ Դա, մասնագետների խոսքով, թույլ տվեց 6 ժամով կրճատել վիրահատության ժամանակը։

Վիրաբուժական միջամտության ընթացքում հաջողվեց վերականգնել մկանները, նյարդերը, ջլերը եւ ոսկրերը։ Այնուհետեւ Սուրեշը 12 օր ստացիոնար բուժում ստացավ, բայց լիակատար ապաքինման համար անհրաժեշտ է առնվազն 9 ամիս։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll