• Latest news

1980 թվականից հետո ծնված յուրաքանչյուր հինգերորդը միայնակ է եւ ընկերներ չունի. հետազոտություն

5 օգոստոսի, 2019  11:00

1980 թվականից հետո ծնված յուրաքանչյուր հինգերորդը միայնակ է եւ ընկերներ չունի: Այսպիսի ոչ մխիթարական տվյալներ են ներկայացված միլենիալներին նվիված հետազոտության մեջ, այսինքն՝ մարդկանց, որոնք ծնվել են 1982-ից 2000-ական թվականներին:

Շուկայի ուսումնասիրման եւ YouGov-ի տվյալների վերլուծության ընկերության անցկացրած հարցմանը մասնակցել է 18 տարեկան եւ ավելի մեծ 1254 ամերիկացի: Պարզվել է, որ միլենիալների 27 տոկոսը մտերիմ ընկերներ չունի, 25 տոկոսը ծանոթներ չունի, իսկ 22 տոկոսն ընդհանրապես ընկերներ չունի: Համեմատության համար նշենք, որ ընկերների բացակայության մասին հայտնել է բեբի-բումերների սերնդի ներկայացուցիչների (1943-1960 թվականներին ծնված մարդիկ) 9 տոկոսը եւ X սերնդի ներկայացուցիչների (1961-1981 թվականներին ծնվածները) 15 տոկոսը:

20-ամյա եւ 30-ամյա միլենիալների երրորդ մասը հայտնել է, որ իրեն հաճախ կամ մշտապես միայնակ է զգում: Միաժամանակ, 49 տոկոսը հայտնել է մեկից մինչեւ չորս մտերիմ ընկերոջ առկայության մասին, իսկ 70 տոկոսը՝ մեկ լավագույն ընկերոջ մասին: Դրանից բացի, միլենիալների 38 տոկոսը նշել է, որ վերջին 6 ամսում նոր ընկեր է ձեռք բերել:

Ամերիկացիների երրորդ մասի կարծիքով՝ ընկերներ ձեռք բերելը դժվար է, ընդ որում՝ 53 տոկոսը դրա պատճառ է համարում իր ամաչկոտությունը, իսկ 27 տոկոսը պնդում է, որ ընկերների կարիք չունի:

Հետազոտության հեղինակ Մելիսա Հանթն ընդգծում է, որ համացանցում անցկացվող ժամանակի կրճատումը կբերի ինչպես դեպրեսիայի, այնպես էլ միայնակության զգալի նվազման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է