• Latest news

Կինը նախկին ամուսնու համար երիկամի դոնոր է դարձել ամուսնալուծվելուց հետո 5 տարի անց

6 օգոստոսի, 2019  09:40

Առողջական խնդիրները նախկին ամուսիններին օգնել են ընկերական հարաբերություններ հաստատել ամուսնալուծվելուց հետո 5 տարի անց:

Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Դան Փայեթը եւ Քելլի Հոուփը ամուսնացել են 2007 թվականին, իսկ մեկ տարի անց տղամարդու մոտ երիկամների ծանր հիվանդություն է հայտնաբերվել: Բժիշկները նախազգուշացրել են, որ 10 տարի հետո նա օրգանի փոխպատվաստման կարիք կունենա: Ամուսինների բաժանվելուց հետո, 2017 թվականին, Դանի առողջական վիճակը վատթարացել է. նրա երիկամները գործում էին ընդամենը 8 տոկոսով: Նա հերթագրվել է մահացած դոնորի օրգանին սպասողների ցուցակում, սակայն 12 ամիս հետո այդպես էլ չի գտնվել համապատասխան թեկնածու:

Դանը շաբաթական 3 օր հոգնեցնող 6-ժամյա հեմոդիալիզ էր ստանում: Այդ ժամանակ նախկին ամուսինների հարաբերություններն անչափ լարված էին, սակայն Քելլին պարբերաբար այցելում էր ամուսնուն հիվանդանոցում: Տեսնելով իրավիճակի անելանելիությունը՝ կինը որոշում է Դանին նվիրաբերել իր երիկամը: «Ես չէի կարող թույլ տալ, որ մեր երկու երեխաները առանց հոր մեծանային»,- պատմում է նա:

Վիրահատությունից հետո նախկին ամուսինները եւ նրանց երեխաները Ծննդյան տոները միասին են անցկացրել, ինչպես նաեւ Ֆրանսիայում արձակուրդը: Դանն ու Քելլին վերամիանալու մասին առայժմ չեն մտածում՝ ընդունելով, որ ծանր իրավիճակը իրենց նորից մտերմացրել է եւ թույլ տվել ընկերներ դառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել