• Latest news

Խոլեստերինի բարձր մակարդակը կրկնապատկում է դեմենցիայի զարգացման վտանգը

7 օգոստոսի, 2019  23:45

Խոլեստերինի բարձր մակարդակը կրկնապատկում է 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ դեմենցիայի զարգացման վտանգը:

Հետազոտության համաձայն՝ ավելորդ խոլեստերինը նպաստում է ամոլոիդային վահանիկների առաջացմանը, որոնք նպաստում են  Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը: Համապատասխան հետազոտությունն անցկացրել են Ինդոնեզիայի համալսարանի (Universitas Indonesia) գիտնականները:

Գիտնականները ուսումնասիրել են Ջակարտայի 60-ից բարձր տարիքի մարդկանց առողջական վիճակը: Հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսին կրթության մակարդակն է, սոցիալական եւ ֆիզիկական ակտիվությունը, ծխելը, մարմնի զանգվածի ինդեքսը եւ դեպրեսիայի կամ դիաբետի առկայությունը: Գիտական աշխատանքի հեղինակները եկել են եզրակացության, որ հենց խոլեստերինի բարձր մակարդակն է առավել ազդեցիկ գործոն համարվում, որն ազդում է տարեց մարդկանց շրջանում դեմենցիայի զարգացմանը:

Այսպիսով խոլեստերինի բարձր մակարդակով մարդկանց անամնեզում դեմենցիայի զարգացման վտանգը 3.2 անգամ բարձր է, քան նորմալ ցուցանիշներով նրանց հասակակիցների մոտ:

Ընդ որում ծխելը տվյալ վտանգը բարձրացնում է 2.2 անգամ, ցածր ֆիզիկական ակտիվությունը՝ 2.3 անգամ, կրթության ցածր մակարդակը՝ 3 անգամ:

Հետազոտությունը հրապարկվել է Enfermería Clínica ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի