• Latest news

Հազվագյուտ հիվանդության պատճառով 10-ամյա աղջիկը նման է ծեր կնոջ

13 օգոստոսի, 2019  12:15

Հազվագյուտ հիվանդության պատճառով Կամբոջայից 10-ամյա Բո Ռաքչինը նման է ծեր կնոջ:

Mirror-ը հայտնում է, որ ստույգ ախտորոշումը հայտնի չէ, քանի որ Բոյի մերձավորները երբեք բժշկական խորհրդատվության չեն դիմել՝ համարելով, որ բոլոր դժբախտությունների պատճառը վատ կարման է: Ենթադրվում է, որ աղջիկը տառապում է լիպոդիստրոֆիայով, որը բնութագրվում է կենսունակ հյուսվածքի պաթոլոգիայով, կամ Ալիբերի դերմատոլիզով, որը բացասաբար է ազդում մաշկի առաձգականության վրա:

Իր արտասովոր արտաքինի պատճառով Բոն ստիպված է հաճախակի բախվել իրեն ուղղված վիրավորական մեկնաբանությունների: Նույնիսկ եղբայրներն ու քույրերը նրան տատիկ են անվանում:

Աղջիկը չի թաքցնում, որ երազում է պլաստիկ վիրահատության մասին, որը նրա կյանքն արմատապես կփոխեր: «Ես գեղեցիկ դեմք եմ ցանկանում»,- խոստովանում է Բոն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել