• Latest news

Սթրես աշխատավայրում. հետազոտությունները պարզել են աշխատակիցների շրջանում նյարդային պոռթքման հիմնական պատճառները

16 օգոստոսի, 2019  21:10

Monster.com ամերիկյան ռեկրուտային կայքը որոշել է պարզել աշխատավայրում սթրեսի հիմնական պատճառները: Արդյունքները բավականին լուրջ են. հարցվողների 83 տոկոսը հայտնել է, որ ժամանակ առ ժամանակ լալիս է աշխատավայրում:

CBS-ի հաղորդմամբ՝ առցանց հարցմանը մասնակցել է ավելի քան 3 հազար մարդ: Պարզ է դարձել, որ աշխատակիցների ավելի քան 45 տոկոսը լալիս է ղեկավարության, իսկ 19 տոկոսը՝ ընտանիքի եւ անձնական կյանքի պատճառով:

Հարցվողների 16 տոկոսը խոստովանել է, որ չի կարող թաքցնել արցունքները աշխատավայրում մեծ ծանրաբեռնվածության հետեւանքով, իսկ շուրջ 13 տոկոսը՝ գործընկերների կողմից հալածանքի պատճառով: Այնուհետեւ աշխատավայրում լացի պատճառներից է հաճախորդի ագրեսիվ պահվածքն ու կատարված սխալը:

Ինչպես նշել է Monster.com-ի փորձագետ Վիկի Սալեմին, Գրասենյակային աշխատակիցները հիմնականում լաց են լինում՝ փակվելով հանդիպումների սենյակում կամ զուգարանում: Նրա խոսքով՝ շրջապատի կողմից արցունքներն ընկալվում են որպես թուլության նշան, սակայն եթե դուք չեք կարող զսպել հույզերը, ավելի լավ է հասկանալ խնդիրը, գտնել տեղի ունեցածի պատճառները եւ մտածել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել