• Latest news

Դեռահասը ողջ է մնացել նրա գլխին ավտոմեքենայի ընկնելուց հետո

19 օգոստոսի, 2019  17:17

Ռիչմոնդում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) ցնցող պատմություն է տեղի ունեցել. պատանին կարողացել է ողջ մնալ այն բանից հետո, երբ նրա գլխին է ընկել ավտոմեքենան:

Fox News-ը հայտնում է, որ ողբերգական պատահարը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 22-ին: Այդ անձրեւոտ օրը դեռահաս Խուան Սփենսը ընթանում էր ընկեոջ ավտոմեքենայով: Անսպասելի ավտոմեքենան կորցրել է կառավարումը եւ խոչընդոտին բախվելուց հետո ճանապարհից դուրս է եկել՝ ցած սահելով: Խուանը ամրագոտին չեր կապել եւ պատուհանից դուրս է նետվել: Նա սարսափով տեսել է, որ մեքենան գալիս է իր ուղղությամբ եւ արդյունքում ընկել է ուղիղ նրա վրա՝ գանգը տառացիորեն ճզմելով:

Ստացած վնասվածքներն այնքան ծանր էին, որ պահանջվել է գանգի տրեպանացիա: Բժիշկները նրա ապրելու հավանականությունը 5 տոկոս են գնահատել, ընդ որում, ըստ նրանց կանխատեսումների, նույնիսկ այդ դեպքում Խուանին սպառնում էր վեգետատիվ վիճակ:

Ցնցված ծնողներն աղոթում էին իրենց որդու փրկության համար: Ժամանակի ընթացքում Խուանը սկսել է աստիճանաբար դուրս գալ կոմատոզ վիճակից, շարժել ձեռքերի եւ ոտքերի մատները: Այնուհետեւ պահանջվել է վերականգնողական երկարատեւ շրջան եւ գլխուղեղի երեք վիրահատություն:

Պատանին կարողացել է վերականգնել վերջույթների շարժունությունը, ակտիվորեն զբաղվում է մարզադահլիճում եւ անգամ դպրոց է վերադարձել: Սարսափելի վթարի մասին նրան հիշեցնում է կաթվածահարված ձախ ձեռքը եւ դեմքի ձախ կողմը: Չնայած դրան, նա երջանիկ է, որ ողջ է մնացել:

«Աստվածն ինձ հետ կապված ծրագրեր ունի: Վթարից հետո հավատի հանդեպ իմ վերաբերմունքն արմատականորեն փոխվել է, եւ հիմա ես ամբողջ սրտով Աստծուն հավատում եմ»,- ասում է պատանին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել