• Latest news

Ինչպե՞ս 20 տարվա ստաժ ունեցող ծխողները կարող են պաշտպանվել սրտի հիվանդություններից

22 օգոստոսի, 2019  23:41

Ծխելուց հրաժարվելը օգտակար է ցանկացած տարքիում եւ «ստաժի» դեպքում: Վանդերբիլտի համալսարաններից մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ անգամ 20 տարվա ստաժով մոլի ծխողները կարող են 5 տարում զգալիորեն նվազեցնել սրտանոթային հիվանդությունների վտանգը, եթե թողնեն ծխելը:

MedicalXpress-ը հաղորդում է, որ գիտնականները վերլուծել են 1954-2014 թվականների ստացված 8770 մարդու տվյալները, որպեսզի հասկանան, թե ինչպես է սրտանոսթային համակարգի վրա ազդում ծխելուց լիովին կամ մասնակի հրաժարվելը:  Հաշվի է առնվել սրտամկանի ինֆարկտի, սրտային անբավարարության եւ  սրտանոթային համակարգի ֆունկցիոնալության խախտումից մահացության ռիսկը:

Պարզվել է, որ նախկին ծխողների օրգանիզմը համեմատաբար ավելի արագ է վերականգնվում անգամ նրանց մոտ, ովքեր մի քանի տասնամյակ են ծխել, իսկ հետո թողել:

Ծխելուց հրաժարվելուց հետո առաջին 5 տարիների ընթացքում սրտի եւ անոթների խախտման հավանականությունը նվազում է 39 տոկոսով: Բայց որպեսզի հիվանդությունների վտանգը նվազի մինչեւ երբեք չծխած մարդկանց մակարդակին, 10-25 տարի է պահանջվում:

Գիտնականները հիշեցնում են, որ ծխելը համարվում է կաթվածների եւ արյունատար համակարգի այլ հիվանդություններից մահերի 20 տոկոսի պատճառը:

Իսկ ծխելը թողնելը միշտ օգտակար է առողջության համար եւ երբեք ուշ չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել