• Latest news

Ինչպե՞ս պետք է սնվի աշակերտը մտավոր ունակությունների բարելավման համար. Մանկաբույժի խորհուրդներ

24 օգոստոսի, 2019  14:18

Որոշ ծնողներ իրենց աշակերտ երեխաներին մեծ քանակությամբ քաղցր ըմպելիքներ են տալիս՝ կարծելով, որ շաքարը կօգնի նրանց մտավոր ունակությունների բարելավմանը: Իրականում առողջության պահպանման եւ ուսման մեջ հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է ոչ թե շաքար, այլ առողջ սնունդ, որի մեջ պարունակվում են սպիտակուցներ, ճարպեր եւ ածխաջրեր, պնդում է մանկաբույժ Մարի Դարակչյանը:

Մասնագետի խոսքով՝ չարժե դպրոց գնալիս երեխայի հետ դնել ոչ առողջ լանչ՝ բաղկացած քաղցրեղենից կամ կարկանդակներից: Դրա փոխարեն կարելի է հացով, եփած մսով (կամ թռչնամսով) եւ պանրով սենդվիչ պատրաստել, ինչպես նաեւ դնել կտրատած միրգ եւ բանջարեղեն: Այսպիսի ուտելիքը երեխային կտա ոչ թե փուչ կալորիաներ, այլ օգտակար սննդարար նյութեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի, այդ թվում՝ ուղեղի նորմալ գործունեության համար:

Իհարկե, չպետք է մոռանալ, որ Հայաստանում դեռեւս շոգ է, եւ նման կերակուրը չպետք է սառնարանի մեջ երկար մնա, այլապես կարող է փչանալ եւ վտանգավոր դառնալ:

Ավելի լավ է երեխային չկերակրել երշիկով, նրբերշիկով եւ վերամշակված մսի այլ տարատեսակներով. մեծ թվով հետազոտություններ ցույց են տվել, որ այդպիսի մթերքներն անչափ վնասակար են՝ եւ ոչ միայն երեխաների, այլ նաեւ մեծահասակների համար:

Չի կարելի նաեւ մոռանալ ջրի մասին, որը նույնպես անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ գործունեության համար. ցանկալի է երեխայի հետ դնել ոչ թե քաղցր հյութ, այլ սովորական մաքուր ջրով շիշ: 

«Ծնողներն ամեն երեկո մտածում են այն մասին, թե երեխան հաջորդ օրը ինչ է հագնելու: Դրա հետ միասին անհրաժեշտ է նաեւ մտածել այն մասին, թե ինչ է երեխան ուտելու, եւ նրա համար լանչը նախօրոք պատրաստել»,- ասաց մանկաբույժը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի