• Latest news

4 մթերք, որոնցից անհրաժեշտ է հրաժարվել 40 տարեկանից հետո

25 օգոստոսի, 2019  11:56

Եթե երիտասարդ մարդիկ երբեմն կարող են օգտագործել վնասակար սնունդ, եւ դա նրանց համար վատ հետեւանքներ չի թողնում, ապա տարիքի հետ ամեն ինչ բարդանում է: Որքան լավ եւ ճիշտ է սնվում մարդը 40 տարեկանից հետո, այնքան քիչ է հավանականությունը, որ նա կբախվի մի շարք հիվանդությունների հետ՝ սկսած քաղցկեղից մինչեւ սրտի խնդիրները:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք անհրաժեշտ է բացառել սննդակարգից 40 տարեկանից հետո, եթե դուք ցանկանում եք հնարավորինս երկար տարիներ պահպանել առողջությունն ու գեղեցկությունը:

Մարգարին

Մարգարինը (ինչպես նաեւ տարատեսակ սփրեդերը) ներկայումս ամենավնասակար մթերքներից է, սակայն, ցավոք, այդ մասին քչերը գիտեն: Մարգարինը ստացվում է հեղուկ բուսական յուղից որոշ քիմիական գործընթացների միջոցով, որոնց արդյունքում այն պնդանում է:

Հենց այդ սկզբունքն է ընկած այսպես կոչված տրանս-ճարպերի արտադրության հիմքում, որոնք ծայրահեղ բացասական են ազդում մարդու առողջական վիճակի վրա: 40 տարեկանից հետո խորհուրդ է տրվում ամբողջովին հրաժարվել մարգարինից: Իսկ բնական բուսայուղերը, որոնք ցանկալի է լինեն սառը սեղմված (օրինակ՝ ձիթապտղի), պետք է զբաղեցնեն իրենց հաստատուն տեղը սննդակարգում:

Գազավորված ըմպելիքներ

Քաղցր գազավորված ըմպելիքները վտանգավոր են ցանկացած տարիքում, ընդ որում՝ անկախ դրանց բաղադրության մեջ շաքարի կամ դրա փոխարինիչների առկայությունից բոլորը հավասարապես բացասաբար են ազդում առողջությանը: Գազավորված ըմպելիքն այն մթերքն է, որը չպետք է ներառվի ցանկացած տարիքի մարդու սննդակարգում, սակայն եթե դուք խմել եք այդպիսի ըմպելիքներ նախկինում, հրաժարվեք դրանցից գոնե 40 տարեկանից հետո:

Մշակված միս

Մշակված միսը (նրբերշիկ, երշիկ, բեկոն) պարունակում է մեծ քանակությամբ աղ եւ տրանս-ճարպեր, բացի այդ, այս մթերքները համարվում են պոտենցիալ քաղցկեղածիններ, այդ իսկ պատճառով ցանկալի է դրանք ամբողջովին բացառել սննդակարգից հնարավորինս արագ կամ, գոնե, 40 տարեկանից հետո:

Ռաֆինացված ածխաջրեր

Ռաֆինացված ածխաջրերը եւս ցանկալի է բացառել սննդակարգից ոչ միայն 40 տարեկանից հետո, այլեւ անկախ տարիքից: Այդպիսի մթերքների վնասակար բնույթը կայանում է նրանում, որ դրանք գրեթե անմիջապես ներծծվում են արյան մեջ՝ այդկերպ կտրուկ բարձրացնելով գլյուկոզայի մակարդակը: Դա կարող է հրահրել հոգնածություն, քաղցի զգացողություն, իսկ հետագայում առաջացնել դիաբետ եւ ճարպակալում: Ռաֆինացված ածխաջրերն անհրաժեշտ է փոխարինել ամբողջ հացահատիկային մթերքներով, որոնց շարքին կարելի է դասել սեւ եւ շագանակագույն բրինձը, ամբողջ հացահատիկային հացը եւ այլն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է