• Latest news

Էլեկտրոնային սիգարետներն ազդում են արյունատար անոթների վրա նույնիսկ մեկ անգամ օգտագործելուց հետո. հետազոտություն

26 օգոստոսի, 2019  23:43

Էլեկտրոնային սիգարետներն ազդում են արյունատար անոթների վրա անգամ մեկ անգամ օգտագործելուց հետո։ Այս մասին ասվում է Radiology ամսագրում հրապարակված հետազոտությունում։

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, վեյփինգն ազդում է անգամ առողջ մարդկանց արյունատար անոթների գործունեության վրա։ Օրինակ, ՄՌՏ-ի օգնությամբ ազդրային զարկերակի արյան հոսքի փոփոխություններ են հայտնաբերվել անգամ վեյփինգի մեկանգամյա օգտագործումից հետո։ Այնինչ, գիտնականներն առայժմ չեն կարողանում բացատրել, թե հատկապես որ քիմիական նյութն է դրա պատճառը։

Հետազոտողները ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ արյան հոսքի փոփոխությունները ժամանակավոր բնույթ են կրում։ Սակայն չի բացառվում, որ էլեկտրոնային սիգարետների մշտական օգտագործման պարագայում դրա ազդեցությունն արյունատար անոթների վրա նույնքան արագ չի լինի, որքան վեյփինգի մեկանգամյա օգտագործման ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել