• Latest news

Բացահայտվել է դաջվածքների անսպասելի վտանգավորությունը

29 օգոստոսի, 2019  16:20

Գիտնականների միջազգային խումբը պարզել է տատուների անսպասելի վտանգավորությունը։ Ինչպես ասվում է  Particle and Fiber Toxicology ամսագրում ներկայացված հետազոտությունում, քրոմի եւ նիկելի նանոմասնիկները, որոնք պարունակվում են տատուի ասեղներում, հայտնվում են լիմֆատիկ հանգույցներում։

Հետազոտության շրջանակում վերլուծվել են ինը ռաստրային էլեկտրոնային տատու-ասեղների տվյալները։ Պարզվել է, որ տիտանի երկօքսիդի հիմամբ ներկանյութի պիգմենտները բացասաբար են ազդում ասեղների վրա՝ տեխնիկական ածխաջրի հիմքով ներկանյութերի համեմատությամբ։ Պիգմենտից ասեղի մեխանիկական վնասվածքի արդյունքում մետաղական նանոմասնիկները հայտնվում են մարդու օրգանիզմում։  

Լիմֆատիկ հանգույցներում հայտնաբերված մետաղի նանոմասնիկները՝ 50 նանոմետրից մինչեւ երկու միկրոմետր, ավելի վտանգավոր են իրենց բարձր թունավորության եւ բջջիջների ներսն անխոչընդոտ թափանցելու կարողության պատճառով։ Այնինչ, մասնագետները տատու ունեցողներին կոչ են անում չհուսահատվել, քանի որ նանոմասնիկները համեմատաբար հեշտ են դուրս գալիս օրգանիզմից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll