• Latest news

5 հետաքրքիր փաստ ատամների մասին

5 սեպտեմբերի, 2019  16:20

Մարդը 32 ատամ ունի: Երեխաների մոտ նախ աճում են կաթնատամները, որոնք հետագայում փոխարինվում են մշտական ատամներով: Քաղցրավենիքը փչացնում է ատամները, իսկ որոշ մթերքներ եւ ըմպելիքներ դրանք մուգ են դարձնում: Սա, թերեւս, ատամների մասին ամենահասանելի տեղեկությունն է, որը հայտնի է եթե ոչ բոլորին, ապա շատերին:

Սակայն կան շատ այլ հետաքրքիր փաստեր մեր ատամների մասին.

  1. Ատամի էմալը մարդկային օրգանիզմի ամենաամուր հյուսվածքն է

Ատամի էմալն այնքան ամուր է, որ կարելի է հեշտությամբ դիմակայել նույնիսկ ինտենսիվ մեխանիկական ազդեցությանը: Հենց այդ պատճառով բոռ-մեքենայի շաղափները պատրաստում են ալմաստից. այլ նյութերի մեծամասնությունն անզոր է ատամի էմալի դեմ:

Մյուս կողմից, մեր էմալը խոցելի է թթվի եւ ալկալի դեմ: Այդ պատճառով մեր թուքը էմալը հնարավորինս պաշտպանում է այդ նյութերի ազդեցությունից, որոնք հայտնվում են բերանի մեջ սննդի միջոցով:

  1. Մարդկային ատամները չեն վերականգնվում

Ի տարբերություն շատ այլ օրգանների՝ մարդու ատամները չեն վերականգնվում: Եթե, օրինակ, ատամի մի մասը ծակվել է, այն երբեք չի վերականգնվի: Ատամը վերականգնել կարող է միայն ատամնաբույժը պլոմբավորման եւ բուժման այլ մեթոդներով:

Հետաքրքիր է, որ մի շարք կենդանիների ատամներ աճում եւ վերականգնվում են: Օրինակ, շնաձկան ատամները վերականգնվում են կյանքի ընթացքում, իսկ փղերինը՝ 60 տարվա ընթացքում թարմացվում են մինչեւ 9 անգամ:

  1. Ծամիչ մկաններն ամենաուժեղն են

Ծամիչ մկանները մարդու օրգանիզմում ամենաուժեղն են: Փակ ծնոտները կարող են ճնշում գործադրել մինչեւ 3,5 ցենտներ, սակայն խնդիրն այն է, որ նման ճնշման ատամները չեն դիմանում, այդ պատճառով սովորական կյանքում ծնոտների ուժը չի գերացանցում 10-15 կգ-ը:

  1. Ատամնաբուժությունը հայտնվել է դարեր առաջ

Հստակ հայտնի չէ, թե երբ են անցկացվել առաջին ստոմատոլոգիական պրոցեդուրաները: Սակայն հայտնի է, որ արդեն հին Եգիպտոսում ատամների իմպլանտավորում է անցկացվել. փարավոնների ծնոտներում իմպլանտավորված ատամներ են հայտնաբերվել, որոնց «դոնորները», ամենայն հավանականությամբ, ստրուկներ կամ մահացած մարդիկ են եղել:

Ինչպես նաեւ տվյալներ կան, որոնք վկայում են այն մասին, որ նորագույն Եգիպտոսի տարածքում դեռեւս Հռոմեական կայսրության ծագումից առաջ ատամների պրոթեզներ են օգտագործվել:

  1. Ատամնանստվածքը կապ ունի հենաշարժիչ համակարգի հետ

Ատամնանստվածքը կարող է կապ ունենալ հենաշարժիչ համակարգի հետ: Եթե մարդը սխալ ատամնանստվածք ունի, ապա դեպքերի 90%-ում նրա մոտ կարող են ողնաշարի հետ կապված խնդիրներ առաջանալ:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել