• Latest news

39-ամյա կինը մահացել է, որովհետեւ բժիշկները չեն նկատել, որ նրա ազդրը կոտրված է

5 սեպտեմբերի, 2019  18:47

39-ամյա Սառա-Ջեյն Ռոշը Ուելսից (Մեծ Բրիտանիա) մահացել է այն բանից հետո, երբ բժշիկները չեն նկատել, որ նրա ազդրը կոտրվել է։

Ինչպես ներկայացնում է Daily Mail պարբերականը, անցած տարվա հոկտեմբերին Սառան մասնակցել է բարեգործական կիսամարաթոնի։ Վազելով մոտ 10 կիլոմետր՝ նա սուր ցավ է զգացել ձախ ոտքում եւ ստիպված է եղել օգնություն խնդրել։ Նրան հասցրել են հիվանդանոց, որտեղ ախտորոշել են ծնկատակի ջլի վնասվածք։ Բժիշկները նրան ցավազրկող են տվել եւ ուղարկել տուն։

Նա դեռ մի քանի անգամ էլ եղել է հիվանդանոցում, բայց միայն մեկ շաբաթ հետո են բժիշկները ռենտգեն արել եւ հայտնաբերել, որ նրա ազդրը կոտրված է։ Հոկտեմբերի 17-ին նրան ուղարկել են վիրահատության, որի ժամանակ նրա սիրտը կանգ է առել։

Մահացածի ամուսինը՝ 41-ամյա Սթիվեն Ռոշը, պատմել է, որ Սառա-Ջեյնը առաջին անգամ էր մասնակցում նման վազքի եւ պատրաստվում էր դրան 3 ամիս։ Առողջական խնդիրներ նա չէր ունեցել, բայց նյարդայնանում էր։

Սթիվենի խոսքով, երբ նրանք առաջին անգամ դիմեցին բժիշկներին, նրանք Սառա-Ջեյնի զննման վրա 20 րոպեից ավելի չծախսեցին եւ ռենտգեն չարեցին, միայն ցավազրկող գրեցին եւ խորհուրդ տվեցին ավելի շատ հանգստանալ։

«Նրան հենակներ տվեցին, բայց նա չկարողացավ քայլել դրանցով»,- ասել է նա։

Դիահերձման համաձայն՝ Սառա-Ջեյնի մահվան պատճառը թոքի զարկերակի թրոմբոէմբոլիան, խորանիստ երակների թրոմբոզն ու ազդրոսկրի կոտրվածքն են եղել։  Նրա մահվան կապակցությամբ հետաքննություն է վարվում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի