• Latest news

Գիտնականները հերքել են աղի վնասի մասին միֆը

7 սեպտեմբերի, 2019  12:40

Աղն իրականում այդքան էլ վնասակար չէ, ինչպես ընդունված է կարծել: Աղի օգտագործումը միայն աննշան չափով է նպաստում սրտանոթային հիվանդությունների զարգացմանը կամ մահացության ռիսկի մեծացմանը: Այս մասին հայտնում է Սրտաբանների եվրոպական հանրությունը:  

«Աղի (նատրումի քլորիդ) ուսումնասիրության մեր արդյունքները լիովին համապատասխանում են խոշոր հետազոտությունների մեծամասնությանը, որոնք նվիրված են նատրիումի օգտագործման եւ սրտանոթային հիվանդությունների կամ մահացության միջեւ կապին, եւ չեն հաստատում լայն տարածում գտած այն բացասական կարծիքը, որ աղի նույնիսկ ոչ մեծ քանակությամբ օգտագործումը վնասակար է»,- ասել է Մքմաստերի համալսարանի (Կանադա) պրոֆեսոր Սալիմ Յուսուֆը:

Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ առողջության եւ մասնավորապես սրտանոթային համակարգի առողջության համար վտանգավոր է միայն աղի չափից դուրս շատ օգտագործումը՝ օրական ավելի քան 6 գրամ: Իսկ աղի չափավոր օգտագործումը լուրջ ռիսկեր չի ներկայացնում, եւ այդ պատճառով աղից ամբողջությամբ հրաժարվելու իմաստ չկա: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել