• Latest news

Էրեկտիլ դիսֆունկցիա ունեցող տղամարդիկ ավելի շատ հակված են սրտային հիվանդությունների․ հետազոտություն

12 սեպտեմբերի, 2019  23:48

Տղամարդիկ, որոնք տառապում են էրեկտիլ դիսֆունկցիայով, ավելի շատ հակված են սրտային հիվանդությունների, ինսուլտի կամ վաղաժամ մահվան։

Չինացի գիտնականները 25 հետազոտություն են անցկացրել, որոնց ավելի քան 154 000 մարդ է մասնակցել։ 

Նրանք հայտնաբերել են, որ էրեկտիլ դիսֆունկցիայով տառապող տղամարդկանց մոտ 59%-ով մեծ են սրտային հիվանդություններով հիվանդանալու շանսերը, քան նրանց մոտ, ովքեր գրգռվածության հետ կապված խնդիրներ չունեն, հաղորդում է Daily Mail-ը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ իմպոտենցիան եւս բարձրացնում է տղամարդկանց մոտ ինսուլտի ռիսկը՝ 34%-ով եւ վաղաժամ մահվան ռիսկը՝ 33%-ով։

Գիտնականները զգուշացրել են, որ էրեկտիլ դիսֆունկցիան կարող է դառնալ օրգանիզմում վատ արյան հոսքի առաջին նախանշաններից մեկը։

Էրեկտիլ դիսֆունկցիան էրեկցիայի հասնելու կամ էրեկցիան պահելու անկարողությունն է՝ նշում են գիտնականները։ Դրանով տառապում են ողջ աշխարհում ավելի քան 100 մլն մարդ, իսկ 2025թ․ դրա թիվը կարող է հասնել 300 միլիոնի։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել էրեկտիլ դիսֆունկցիայի եւ սրտային հիվանդությունների, ինսուլտի եւ վաղաժամ մահվան միջեւ զգալի կապը։ Ամենամեծ ռիսկին են ենթարկվում 55 տարեկանից մեծ իմպոտենտները, որոնք ծխում են եւ տառապում են շաքարային դիաբետով։

Սրտային հիվանդություններն ու էրեկտիլ դիսֆունկցիան հաճախ առաջանում են զարկերակներում վահանակների ձեւավորման արդյունքում, հայտնի որպես աթերոսկլերոզ։     

Բրիգամից բժիշկ Ռոն Բլանքշթեյնը CNN-ին ասել է․ «Սեռական օրգանի զարկերակը ավելի փոքր տրամագիծ ունի, եւ հենց այդ արյունատար անոթներն են ցույց տալիս հիվանդության առաջին նախանշանները»։

Էրեկտիլ դիսֆունկցիան «խիստ համահարաբերակցվում է» ընկճախտի հետ, որը կարող է սրտային հիվանդությունների ռիսկի գործոն դառնալ։

Բուժման բացակայության դեպքում «զարգացած ընկճախտը» կարող է առողջական վատ վիճակի պատճառ դառնալ։ Հետազոտողները նշում են, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող պացիենտները շատ հաճախ դիմում են օգնության էրեկտիլ դիսֆունկցիայի հարցով։

Գիտնականներն ուռոլոգներին եւ սրտաբաններին կոչ են անում ստուգել պացիենտի սեռական առողջության վիճակը։ Էրեկտիլ դիսֆունկցիայի եւ սրտային հիվանդությունների դեմ պայքարի նպատակով բժիշկ Բլանքշթեյնը կոչ է անում ծխողներին թողնել ծխելը։ Նա նաեւ տղամարդկանց կոչ է անում լավ սնվել, զբաղվել սպորտով եւ անհրաժեշտության դեպքում նիհարել։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ