• Latest news

Բժիշկները պատմել են, թե ինչու չի կարելի ճնշման դեմ հաբերը առավոտյան խմել

27 սեպտեմբերի, 2019  10:47

Որոշ դեղամիջոցների ազդեցությունը նվազում կամ աճում է՝ կախված օրվա մեջ դրանց ընդունման ժամից։ Դա, բժիշկների խոսքերով, կապված է օրգանիզմի բնական կենսաբանական ռիթմերի հետ։ Օրինակ, արյան ճնշման իջեցման համար դեղամիջոցները երբեք չի կարելի առավոտյան խմել, հայտնում է Planet-today-ը։

Ճնշումն իջեցնող հաբերը, ինչպես նախազգուշացնում են Ուորվիքի համալսարանի (Մեծ Բրիտանիա) աշխատակիցները, ավելի լավ է ընդունել երեկոյան, քնելուց առաջ։ Իսկ առավոտյան, երբ ճնշումը բարձրանում է բնական ճանապարհով, ճնշումն իջեցնող դեղեր չի կարելի խմել։

«Եթե արյան ճնշումն իջեցնող դեղամիջոցները ընդունել երեկոյան, ապա դրանք ազդում են լավագույն կերպով։ Այդ դեպքում դուք կարող եք բացառել արյան ճնշման վտանգավոր առավոտյան պիկը, եւ համապատասխանաբար, պաշտպանվել ինսուլտից եւ ինֆարկտից, որոնք, ինչպես ցույց է տալիս բժշկության կողմից կուտակած վիճակագրությունը, տեղի են ունենում հիմնականում առավոտյան վեցից մինչեւ կեսօրն ընկած ժամանակահատվածում»,- ասում է խրոնոթերապիայի փորձագետ Ռոբերտ Դելմանը։

Դելմանի խոսքերով, առավոտյան պետք չէ խմել ոչ միայն ճնշման դեղերը, այլեւ, օրինակ, պարացետամոլը եւ այդ կարգի դեղերը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ առավոտյան խմելու դեպքում պարացետամոլի տոքսիկ ազդեցությունը բավական մեծ է։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել