• Latest news

Հայրերը պետք է ալկոհոլից հրաժարվեն երեխային բեղմնավորելուց կես տարի առաջ

4 հոկտեմբերի, 2019  09:42

Սյանյայի Հանրային առողջության դպրոցից չինացի գիտնականների անցկացրած հետազոտությամբ պարզվել է, թե ապագա հայրերի կողմից ալկոհոլի չարաշահումն ինչպես է ազդում նրանց երեխաների սրտի առողջության վրա, հայտնում է Naked-Science-ը՝ վկայակոչելով European Journal of Preventive Cardiology-ին:

Հեղինակները վերլուծել են 1991-2019 թվականներն ընկած ժամանակահատվածում հրապարակված 55 հետազոտությունների տվյալները: Այդ աշխատանքներում հետազոտվել են սրտի բնածին արատով 41 747 երեխաներ եւ 297 587 առողջ երեխաներ, ինչպես նաեւ նրանց ծնողները: Պարզվել է, որ այն երեխաները, որոնց հայրերը ալկոհոլ են օգտագործել նրանց բեղմնավորումից առաջ 3 ամսվա ընթացքում, հիվանդության զարգացման հավանականությունը 44 տոկոսով մեծ էր:

Չնայած գիտնականները նշում են, որ հղիության պատրաստվող եւ արդեն երեխային կրող կանայք նույնպես պետք է խուսափեն ալկոհոլից, նորածնի սրտի արատի առաջացման գործում խմող հայրերի դերը զգալիորեն ավելի մեծ է եղել: Մինչեւ բեղմնավորելը 3 ամսվա ընթացքում եւ հղիության առաջին եռամսյակում ալկոհոլ գործածող կանանց դեպքում նրանց երեխաների մոտ այս հիվանդության հավանականությունը մեծանում է 16 տոկոսով:

Ընդ որում՝ ալկոհոլի չափից ավելի շատ գործածումը նույնպես մեծապես ազդել է սրտի բնածին արատների վրա, եթե չարաշահել է հայրը:

«Պոտենցիալ ծնողների կողմից ալկոհոլի օգտագործումը ռիսկային եւ վտանգավոր վարքագիծ է, որը կարող է ոչ միայն բարձրացնել սրտի արատով երեխայի ծնվելու ռիսկը, այլեւ զգալիորեն վնասել նրանց սեփական առողջությանը»,- նշում է հետազոտության հեղինակ դոկտոր Ցզյաբի Ցինը։ Գիտնականներն ասում են, որ իրենց աշխատանքի տվյալներով, իրենք ապագա հայրերին խորհուրդ են տալիս բեղմնավորման փորձի սկզբից առնվազն վեց ամիս առաջ խուսափել սպիրտային խմիչքներից, իսկ մայրերին՝ մեկ տարի առաջ։

Սակայն հեղինակները ընդգծում են, որ տվյալները ճշգրտման կարիք ունեն։ Հետազոտության դիտորդական բնույթի պատճառով հնարավոր չէ ստույգ հաստատել սրտի արատով ծնված երեխաների եւ ծնողների վատ սովորությունների պատճառահետեւանքային կապերը։ Բացի այդ, դեռեւս հայտնի չէ՝ եթե ալկոհոլը վնաս է հասցնում, ապա ինչպես է դա կատարվում։

«Ծնողների կողմից ալկոհոլի օգտագործումը եւ սրտի բնածին արատները կապող հիմնական մեխանիզմները դեռեւս որոշակիացված չեն եւ հետագա ուսումնասիրության կարիք ունեն»,- ամփոփում է դոկտոր Ցինը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է