• Latest news

Տղամարդը ողջ է մնացել սրտում մեխ մտնելուց հետո

10 հոկտեմբերի, 2019  11:03

Ամերիկյան Թե-Վուդլենդս ավանի (Տեխասի նահանգ) հյուսնը պատահաբար 7,5 սանտիմետր երկարությամբ մեխը խփել է սեփական սրտի մեջ եւ ողջ է մնացել։

Ինչպես տեղեկացնում է KHOU-ն, երբ տղամարդը քանդում էր սարքի խողովակը, մեխելու օդամուղ սարքն անսպասելի միացել է եւ մեխը խփել ուղիղ հյուսնի սրտին։

«Իմ ու սարքի հեռավորությունը երեսուն սանտիմետր էր,- պատմել է տուժողը։- Մեխը մինչեւ գլխիկը մտավ սիրտս։ Ես ձեռքս մեկնեցի, դուրս քաշեցի այն, բարձրացրի ձեռքս եւ մտածեցի՝ «Վերջս եկավ»։

Այս մտքի վրա հյուսնը կորցրել էր գիտակցությունը։ Նրա գործընկերները շտապօգնություն կանչեցին եւ վիրավորին հասցրին հիվանդանոց 40 րոպե անց։

«Պացիենտից երեւում է, թե երբ է նրա մոտ ամեն բան լավ, եւ երբ է ամեն ինչ վատ,- պատմում է վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Թիմոթի Հոջեսը։- Այս պացիենտի պարագայում ամեն բան վատ էր»։

Չնայած դրան՝ բժիշկներին հաջողվեց փրկել տղամարդուն։ Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, վերադարձել աշխատանքի եւ նորից մեխ է մեխում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի