• Latest news

Տղամարդիկ ամաչում են խոսել իրենց մարմնից դժգոհության մասին

18 հոկտեմբերի, 2019  20:26

Տղամարդկանցից շատերը կարծում են, որ իրենց մարմնից դժգոհության մասին խոսելը սոցիալապես անցանկալի է, եւ դա կապում են ամոթի զգացման հետ, պարզել են Քվինսլենդի համալսարանի հետազոտությունները, հայտնում է MedicalXpress-ը:

Հետազոտության հեղինակ Բեթ Օ՛Գորմանի խոսքով՝ ստացած արդյունքներն ընդգծում են այս հարցով տղամարդկանց բանավեճերի կարգավորման կարեւորությունը:

«Մեր հետազոտության մեջ տղամարդիկ մարմնի պատկերն ընկալում էին որպես կնոջ խնդիր, բայց տղամարդու մարմնից դժգոհությունը նույնպես տարածված է, եւ տղամարդկանց շրջանում մարմնից դժգոհության էքստրեմալ մակարդակները կապված են նույնպիսի բացասական հետեւանքների հետ»,- ասել է Օ՛Գորմանը:

«Հետազոտության մասնակիցները կարծում էին, թե տղամարդու մարմնից դժգոհությունը ավելի հազվադեպ է հանդիպում, քան կանանց դեպքում, եւ կապված է տղամարդկանց ֆիզիկական ու հոգեկան առողջության համար ավելի քիչ ռիսկի հետ: Ինչպես մարմնից դժգոհությունը, այնպես էլ էմոցիոնալ սթրեսի դրսեւորումը ընկալվել են որպես տղամարդկանց համար սոցիալապես անցանկալի, ինչը մարմնից դժգոհության քննարկումը դարձնում է վարքագծի կրկնակի վտանգի տեսակ, որը հակասում է այն բանին, ինչը, նրանց կարծիքով, նշանակում է լինել առնական:

Ավելին՝ մարմնից դժգոհության հետ կապված ստիգման տղամարդկանց թույլ չի տալիս խոսել իրենց ընկերների հետ կամ դիմել մասնագիտական աջակցության»,- ասում է հետազոտության հեղինակը:

Հետազոտությանը մասնակցել է 8 խումբ՝ 17-ից 53 տարեկան արական սեռի 40 ավստրալացի ուսանողներով:

«Հետազոտության մասնակիցները նշել են, որ լրատվամիջոցներում տեղեկություններ չկան տղամարդկանց մարմնից դժգոհության մասին, ինչը հանգեցրել է այս հարցում տղամարդկանց անբավարար իրազեկվածության»,- նշել է Օ՛Գորմանը:

Դրանից բացի, երբ այս հարցը քննարկվում է լրատվամիջոցներում կամ ընկերների հետ, դրան հաճախ ավելի պակաս զգայունությամբ են վերաբերվում, քան կնոջ մարմնից դժգոհությանը:

«Անհրաժեշտ է տղամարդկանց դրդել միմյանց հետ խոսել իրենց խնդիրներից, եւ բժիշկները նույնպես պետք է մտածեն այն մասին, որ իրենց պացիենտներին հարցնեն սեփական արտաքինի հանդեպ վերաբերմունքի մասին, անգամ եթե մարմնից դժգոհությունը խնդիր չի ներկայացնում»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է