• Latest news

Հնարավոր է արդյո՞ք վերականգնել ուղեղի առողջությունը

2 հուլիսի, 2014  22:06

Եթե համարելու լինենք, որ մարդու երկու ամենակարեւոր օրգանները սիրտն ու ուղեղն են, ապա տարօրինակ է, որ առաջինին պատճառված վնասը կարելի է չեզոքացնել, իսկ ահա ուղեղի առողջության դեպքում միայն կանխարգելիչ միջոցառումներ են հնարավոր: Բավական է ասել, որ անառողջ սովորություններից հրաժարվելով եւ կանոնավոր սննդակարգի եւ ֆիզիկակական վարժությունների անցնելով, 30-ից 40 տարեկան չափահասները կարող են սրտի պսակաձեւ զարկերակի հիվանդությունների առաջացման ռիսկի նշանակալի նվազեցման հասնել: 

18-30 տարեկան 5000 մասնակիցների շրջանում իրականացված հետազոտության մեկնարկին, յուրաքանչյուր մասնակցի կենսակերպին եւ պսակաձեւ զարկերի պատերի հաստությանը առնչվող տվյալներ են հավաքագրվել` հետագա վերլուծության համար: Առողջ կենսակերպի գործոն է համարվել օրգանիզմում նիկոտինի բացակայությունը, ֆիզիկական ակտիվությունը, ալկոհոլի չափավոր օգտագործումը, առողջ սննդակարգը եւ նորմալ քաշը, հաղորդում է Medical Daily-ին:

Հետազոտության սկզբում հիշյալ հինգ գործոնները, բոլորը միասին, մասնակիցներից քչերն են ունեցել (10 տոկոսից էլ քիչ): 20 տարիների ընթացքում առնվազն մեկ առողջ կենսակերպի գործոն ավելացնելով, նրանց հաջողվել է սրտի պսակաձեւ զարկերակի պատերի կարծրացման եւ հաստեցման, հետեւապես` սրտանոթային բարդությունների` սրտի կաթվածի կամ ինսուլտի ռիսկի նկատելի նվազեցման հասնել:

Եզրահանգումները երկուսն են. նախ` համոզմունքը, թե անհնար է մարդու վարքագիծը փոխել, բացարձակ մոլորություն է հանդիսանում: Հետազոտության մասնակիցների 25 տոկոսը ինքնուրույն են առողջ կենսակերպի գործոններ ավելացրել: Երկրորդ մտայնությունը, թե չափահաս տարիքում անհնար է սրտի պսակաձեւ զարկերանին պատճառված վնասը փոխհատուցել, եւս իրականությանը չի համապատասխանում:

Ամերիկացի սրտաբանների համոզմամբ, մարդու գլխավոր օրգաններից մեկի վրա ներազդող հաստատուն գործոնները կարող են միայն տարիքը, սեռը եւ ընտանեկան պատմությունը լինել, իսկ ահա արյան բարձր ճնշումը, խոլեստերինի բարձր բաղադրությունը, ֆիզիկական ակտիվության պակասը, ճարպակալումը, ծխելու մոլուցքը եւ շաքարախտը փոփոխական գործոններ են հանդիսանում:

Սակայն նույնը չի կարելի ուղեղի մասին ասել: Նյարդաբանական խախտումները, ինչպիսիք Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդություններն են, թերապեւտիկ միջոցառումներով «փայլելու» հնարավորություններ, առայժմ, չունեն: Խնդիրն այն է, որ մարդու ուղեղի մեջ առկա 100 մլրդ նեյրոններին «հաղորդագրություն» հասցնելու համար իմպուլսների եւ նյարդային հաղորդիչների փոխանցման համար պատասխանատու  սինապսների աշխատանքը պետք է վերահսկել եւ քայքայումից խուսափել: Սա բավականին լուրջ խնդիր է, որի լուծմանն ուղղված աշխատանքները դեռեւս ցանկալի արդյունքների չեն հասցրել:

Չնայած` վերջերս պարզ է դարձել, որ սինապսների ցածր խտություն եւ կոգնիտիվ ֆունկցիայի խանգարում ունեցող հիվանդների մոտ մագնեզիումի ազդեցությամբ որոշ դրական փոփոխություններ են նկատվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll