• Latest news

Գիտնականները հայտնաբերել են կրծքով կերակրման եւս մեկ օգուտ

22 հոկտեմբերի, 2019  22:43

Կրծքով կերակրող կանայք ավելի հազվադեպ են բախվում այնպիսի հիվանդությունների, ինչպիսին են շաքարային դիաբետը եւ զարկերակային բարձր ճնշումը, պարզել են ամերիկյան գիտնականները՝ ուսումնասիրելով 460 հազար կանանց մասին տեղեկությունը։ Նոր հետազոտությունը նրանք հրապարակել են JAMA Network Open ամսագրում։

Պարզվել է, որ այն կանանց մոտ, ովքեր ավելի քան 12 ամիս կրծքով կերակրել են իրենց երեխային, շաքարային դիաբետի առաջացման ռիսկը միջինը ցածր է 30 տոկոսով, իսկ հիպերտոնիայի ռիսկը՝ 13 տոկոսով, այն կանանց համեմատ, ովքեր երեխային այդքան երկար չեն կերակրել։

Հեղինակների կարծիքով՝ այս հիվանդությունների եւ կրծքով կերակրման միջեւ կապը կարող է պայմանավորված լինել այն բանով, որ կերակրումն այրում է ավելի մեծ քանակությամբ կալորիաներ։ Ուստի, պոտենցիալ առումով կրծքով կերակրելը կարող է թեթեւացնել այն խնդիրները, որոնք երբեմն առաջ են գալիս հղիության ժամանակ։ Խոսքն արյան մեջ «վնասակար խոլեստերինի» բարձր մակարդակի եւ գլյուկոզայի փոխանակման վատթարացման մասին է։

Մասնագետները ներկայում խորհուրդ են տալիս երեխային բացառապես կրծքով կերակրել 6 ամիս։ Առնվազն մինչեւ մեկ տարի խորհուրդ է տրվում շարունակել կրծքով կերակրելը երեխայի սննդակարգի ընդլայնման ֆոնին։ Կրծքով կերակրելը նվազեցնում է երեխաների շնչառական վարակների, ալերգիկ հիվանդությունների, ճարպակալման, դիաբետի եւ որոշ այլ պաթոլոգիաների ռիսկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է