• Latest news

Պրոֆեսիոնալ կիբեռմարզիկները եւ ոչ պրոֆեսիոնալ գեյմերները կարող են հիվանդանալ «խաղային խանգարմամբ»

23 հոկտեմբերի, 2019  13:20

Պրոֆեսիոնալ կիբեռմարզիկները եւ ոչ պրոֆեսիոնալ գեյմերները կարող են հիվանդանալ «ինտերնետ խաղային խանգարմամբ», եթե նրանց ինտենսիվ խորասուզումը խաղի մեջ կապված է էսքապիզմի հետ։ Այսպիսին են համալիր հոգեբուժության վերաբերյալ հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Elsevier-ում։ Հետազոտությունում համեմատվում են պրոֆեսիոնալ կիբեռխաղամոլները եւ սիրողական մակարդակով խաղացողները, տեղեկացնում է MedicalXpress-ը։

Նախորդ հետազոտությունը էսքապիզմը կապում էր խաղերի սիրահարների հոգեկան խանգարումների եւ խաղային խանգարումների հետ։ Թեեւ կիբեռսպորտի սիրահարների մոտ կան դրական շատ մոտիվատորներ, ինչպիսին է հմտությունների զարգացումը, հետազոտությունը ցույց է տվել, որ ոմանց չափից ավելի խորասուզումը խաղի մեջ կարող է մատնանշել հոգեկան առողջության խնդիրների մասին, բացատրել է հետազոտության հեղինակ, դոկտոր Ժոլտ Դեմետրովիչը։

«Ինտերնետ խաղային խանգարումը» (IGD) դասակարգման (DSM-5 и ICD-11) ուղեցույցներով նկարագրվում է որպես վարքի դաժան մոդելներ, որոնք զգալիորեն վատթարացնում են անձնական, ընտանեկան, սոցիալական, կրթական եւ պրոֆեսիոնալ գործունեությունը։ Չնայած այդ հիվանդությունը վերաբերում է խաղացողների միայն փոքր մասին, այն կապված է դեպրեսիայի, անհանգստության եւ սոցիալական տագնապի հետ։ Պարզվել է նաեւ, որ խաղային մոտիվները նախանշում են խաղային խանգարման մասին, հատկապես երբ գեյմերները վիդեոխաղեր են խաղում, որպեսզի խուսափեն իրական խնդիրներից։

Հետազոտողները հարցման են ենթարկել մոտ 4300 սիրողական մակարդակի գեյմերների եւ կիբեռսպորտի սիրահարների, որպեսզի տվյալներ հավաքեն խաղի ժամանակի, խաղային մոտիվների, խաղային խանգարման առկայության եւ լրջության, ինչպես նաեւ հոգեական ախտանշանների մասին։

Դրանց արդյունքները ցույց են տվել, որ  կիբեռգեյմերները զգալիորեն շատ ժամանակ են ծախսում վիդեոխաղերի վրա աշխատանքային եւ հանգստյան օրերին, քան սիրողական մակարդակի խաղացողները։ Պրոֆեսիոնալ գեյմերներն ավելի շատ միավորներ են հավաքել սոցիալական, մրցակցային եւ խաղային մոտիվներով, քան սիրողականները։ Երկու խմբում էսքապիզմը, ըստ երեւույթին, եղել է խաղային խանգարման ընդհանուր կանխորոշիչը։ Պրոֆեսիոնալների խմբում էսքապիզմը եղել է միակ դրդիչ մոտիվը, այն դեպքում, երբ սիրողական մակարդակի խաղացողների խմբում մրցակցությունը, երեւակայությունը նույնպես ցուցադրել են թույլ կամ անգամ բացասական կապ խաղային խանգարման հետ։

«Էսքապիզմը կարող է հանգեցնել բացասական հետեւանքների եւ խանգարել խաղացողի կարիերային այնպես, ինչպես մարզիկի կարիերան կարող է ավարտվել վնասվածքից հետո»,- նշել է պրոֆեսոր Դեմետրովիչը։

Բացի այդ, արդյունքները ցույց են տալիս, որ որոշ խաղացողներ կարող են կախված լինել խաղերից, ինչպես մոլախաղերով տարված պրոֆեսիոնալ փոքեր խաղացողները կամ մարզումներով տարված պրոֆեսիոնալ ատլետները։

Այս հետազոտության արդյունքները նշանակություն ունեն կիբեռսպորտի ղեկավար մարմինների համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է