• Latest news

Երբեք չեն սխալվում նրանք, ովքեր ոչինչ չեն անում. Արա Բաբլոյանը՝ օրգանների փոխպատվաստման մասին

1 նոյեմբերի, 2019  16:48

Երբեք չեն սխալվում նրանք, ովքեր ոչինչ չեն անում, ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, որոնք կապված էին մեռած դոնորներից օրգանների փոխպատվաստման ժամանակ վարակների փոխանցման հնարավոր ռիսկերի հետ։

Նրա խոսքով՝ չսխալվելու համար պետք է ոչինչ չանել։ Իհարկե, փոխպատվաստումների վիրահատությունների ժամանակ պետք է ձգտել հնարավոր սխալները նվազագույնի հասցնել։

«Եթե մարդիկ ինչ-որ բան անում են, ինչ-որ փուլում նրանք կարող են սխալվել։ Բայց սխալները պետք է քննարկել, վերլուծել, որպեսզի հնարավոր լինի բացառել կամ նվազեցնել դրանց կրկնվելու ռիսկը հետագայում»,- ասաց Բաբլոյանը։

Նա հիշեցրեց, որ մեռած դոնորներից օրգանների փոխպատվաստման ծրագրի ներդրումը շատ կարեւոր է, չէ՞ որ այսօր քիչ չեն մարդկ, ովքեր երազում են այն օրվա մասին, երբ իրենց ծնողներին կամ երեխաներին կկարողանան փոխպատվաստել նրանց անհրաժեշտ օրգանները՝ դրանով իսկ փրկելով նրանց կյանքը։

Խոսելով մանկահասակ աղջկա ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքի մասին՝ Բաբլոյանը նշեց, որ այդ գործով քննություն է վարվում, որը կպարզի, թե ինչպես է տեղի ունեցել վարակումը։ Մեկնաբանելով դեպքը՝ Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր նշել է, որ տուժած աղջիկը բուժվել է շատ բուժկենտրոններում, եւ առայժմ հայտնի չէ, թե դրանցից որում է նա վարակվել, ինչ ճանապարհով։ Չի բացառվում, որ վարակումը տեղի է ունեցել բնավ ոչ բուժկենտրոնում։ Առայժմ հայտնի է միայն, որ աղջկա ծնողները ՄԻԱՎ չունեն։

Արա Բաբլոյանը հիշեցրեց, որ Հայաստանում աշխարհում ամենալավ ցուցանիշներն են ծնողներից երեխաներին ՄԻԱՎ փոխանցման առումով, եւ այդ հիվանդության տարածվածությունն էլ երկրում բարձր չէ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է