• Latest news

Ինչո՞ւ է վտանգավոր վերքին սպեղանի դնելը

4 նոյեմբերի, 2019  21:21

Միշտ չէ, որ իմաստ ունի վերքին սպեղանի դնելը, ավելին, ոչ միշտ է դա անվտանգ, ինչպես պնդում են մասնագետները:

Որոշ դեպքերում սպեղանին կարող է վերքը պաշտպանել կեղտից կամ վարակից: Իսկ եթե սպեղանին հակասեպտիկ է պարունակում, ապա կարող է նաեւ ախտահանել: Սակայն խնդիրն այն է, որ սպեղանու մեջ հակասեպտիկը կարող է բորբոքիչ ազդեցություն ունենալ՝ ընդհուպ մինչեւ քիմիական այրվածքի առաջացումը:

Մասնագետների խոսքով՝ բակտերիցիդ սպեղանին իսկապես կոչված է պաշտպանելու քերծվածքի մեջ հիվանդությունների պոտենցիալ հարուցիչների եւ օտարածին մարմինների ներթափանցումից: Սակայն կարեւոր է ճիշտ ամրացնել սպեղանին:

Ահա, թե ինչ են խորհուրդ տալիս մասնագետները

  • Սպեղանին դրեք միայն չոր եւ ոչ մեծ վերքի վրա
  • Չի կարելի սպեղանին սեղմել վնասված հատվածին
  • Ցանկացած դիսկոմֆորտի դեպքում, առավել եւս այրման դեպքում անհրաժեշտ է միանգամից հանել այն
  • Եթե վերքը չորացել եւ կպել է սպեղանուն, ապա այն հանելուց առաջ թրջեք մաքուր ջրով, իսկ նոր սպեղանի ամրացնելու համար վնասված հատվածը պետք է չորացնել

Մասնագետների խոսքով՝ եթե դուք վնասվածք եք ստացել տնային պայմաններում, եւ եթե վնասվածքը մեծ չէ, ավելի լավ է այն բաց թողնել. այդպես վերքն ավելի արագ կլավանա: Ժամանակ առ ժամանակ այն մշակեք ջրածնի պերօքսիդով կամ բետադինով: Սակայն բաց վնասվածքով փողոց դուրս գալը վտանգավոր է: Նման դեպքերում վերքը պետք է փակել սպեղանիով՝ չմոռանալով վերոնշյալ խորհուրդների մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել