• Latest news

Որովայնի փքվածության 5 տարածված պատճառ

5 նոյեմբերի, 2019  09:41

Որովայնի փքվածությունը եւ մետեորիզմը կարող են տարբեր պատճառներ ունենալ։ Դրանցից ամենատարածվածներն են՝

Չափից շատ ուտելը

Որովայնի փքվածության եւ մետեորիզմի պատճառ, բրիտանական բժիշկների խոսքերով, կարող է լինել չափից շատ ուտելը եւ, դրա հետ կապված, սնունդն արագ կուլ տալու սովորությունը։ Եթե մարդը շատ արագ է ուտում եւ շատ օդ է կուլ տալիս, դա գազերի կուտակում է առաջացնում։

Գրգռված աղիների համախտանիշ

Աղիների աշխատանքի խախտման հետ կապված այս հիվանդության ախտանշանները սովորաբար առաջանում են առանց ակնհայտ պատճառների։ Պացիենտի մոտ կարող է սկսվել լուծ, փորկապություն, որովայնի քրոնիկ ցավեր, փորի ուռածության զգացողություն։ Այս համախտանիշով տառապողների մոտ որովայնի փքվածության ժամանակ հաճախ են դիտարկվում շատ գազերի առաջացում եւ աղիներում ցավոտ, սպազմատիկ զգացողություններ։

Հորմոններ

Կանանաց մոտ որովայնի փքվածությունը կարող է կապված լինել դաշտանային ցիկլի հետ՝ ցիկլի ավարտին մոտ հորմոնների ազդեցությամբ լինում է օրգանիզմում հեղուկի կուտակում, նաեւ փորն է կարծես մեծանում եւ ուռչում։ Սովորաբար այդ ամենն անցնում է նոր ցիկլի սկսվելու հետ։

Սննդային ալերգիա

Եթե մարդը գլյուտենների հանդեպ ալերգիա ունի, մարսողության ժամանակ նրա մոտ բորբոքային ռեակցիաներ են առաջանում, եւ աղիների պատերը վնասվում են։ Դա բացասաբար է ազդում նաեւ այլ սննդանյութերը նորմալ յուրացնելու օրգանիզմի ունակության վրա։

Կաթնամթերքներում առկա լակտոզայի դժվարամարսությունը, ինչպես նաեւ մսի, թռչնամսի, ձվի եւ այլնի հանդեպ ալերգիան նույնպես կարող է որովայնի փքվածություն առաջացնել։

Քաղցկեղի որոշ տեսակներ

Փքվածության պարբերաբար առաջացման (հատկապես որովայնում այլ տհաճ եւ ցավոտ ախտանշանների առկայության) դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի, որպեսզի բացառվեն քաղցկեղային հիվանդությունները։ Ձվարանների, ենթաստամոքսային գեղձի, ինչպես նաեւ արգանդի, հաստ աղիքի եւ ստամոքսի քաղցկեղները կարող են արտահայտվել նաեւ որովայնի փքվածությամբ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է