• Latest news

Նոր Զելանդիայի բնակչուհին հազվագյուտ հիվանդության պատճառով սեփական մարմնի մեջ «փակված է մնացել»

7 նոյեմբերի, 2019  10:52

Նոր Զելանդիայի բնակչուհին հազվագյուտ հիվանդության պատճառով սեփական մարմնի մեջ «փակված է մնացել»՝ կորցնելով խոսելու, քայլելու, նույնիսկ աչքերը թարթելու ունակությունը, հայտնում է Fox News-ը։

Անստի Քեմբելի խոսքերով, ամեն ինչ սկսվել է վազքից հետո ոտքի մեջ ծակոցներ զգալուց։ Ավելի ուշ նա կորցրել է քայլելու ունակությունը եւ կրծքավանդակում ցավեր է զգացել։

Հիվանդանոցում նրան ախտորոշել են Գիյեն-Բարենի համախտանիշ՝ հազվագյուտ աուտոիմունային հիվանդություն, որի ժամանակ մարդու սեփական իմունային համակարգը վնասում է նյարդերը՝ առաջացնելով մկանային թուլություն, երբեմն՝ նույնիսկ կաթված։ Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնի տվյալներով, ախտանշանները կարող են մի քանի շաբաթից մինչեւ մի քանի տարի տեւել։ Թեեւ որոշ պացիենտներ ամբողջությամբ առողջանում են, մյուսները կարող են տառապել նյարդերի անընդհատ վնասման պատճառով, իսկ երբեմն հնարավոր է մահվան ելք։

ԳԲՀ-ի ախտանշանները սկսվում են երկու ոտքերի ծակոցից, ինչպես տեղի է ունեցել Քեմբելի մոտ։ Այնուհետեւ այն մի քանի շաբաթվա կամ նույնիսկ ժամերի ընթացքում տարածվում է ուսերում եւ մարմնում։ ԱՄՆ-ում այդ հիվանդությունը շատ հազվադեպ է հանդիպում, քանի որ ԳԲՀ-ով տառապում է 100 000 մարդուց մեկը։ Թեեւ նման հիվանդություն կարող է առաջանալ ցանկացած մարդու մոտ, առավել հաճախ այն հանդիպում է 50-ից բարձր տղամարդկանց մոտ։

Քեմբելն ամբողջովին կաթվածահար է եղել, նրան մեկ շաբաթ արհեստական կոմայի մեջ են գցել։ Media Drum World-ի տվյալներով, նրան տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ նա թոքերի արհեստական օդափոխությամբ անցկացրել է 86 օր, որից 31 օրը գիտակցություն է ունեցել եւ ճանաչել է շրջապատը, սակայն չի կարողացել պատասխանել։

«Ես հիշում եմ, որ բժիշկները փորձում էին բոլոր թեսթերը, որպեսզի որեւէ պատասխան ստանան, եւ դա իրոք սարսափելի էր, երբ ես հասկացա, որ փակված եմ մնացել իմ ներսում»,- նորությունների թողարկման ժամանակ ասել է Քեմբելը՝ հավելելով․ «Ես փորձում էի անել այն, ինչ ինձ ասում էին, սակայն ոչինչ չէր ստացվում։ Ես հիշում եմ, թե ինչպես էր բժիշկը սեղմում իմ ճակատոսկրը, փորձում բացել աչքերս, դա այնքան ցավոտ էր, սակայն ոչինչ ասել չէի կարող»։

Նրա խոսքերով, ինքը չէր տարբերում ցերեկն ու գիշերը, քանի որ աչքերը փակ էին, մինչեւ վերջապես կարողացել է հաղորդակցվել կզակի շարժումների միջոցով։ Աստիճանաբար նա սկսել է սովորել ինքնուրույն շնչել եւ վերջիվերջո անցել է ֆիզիոթերապիայի, որպեսզի վերականգնի ուժերը։

Կինը դեռեւս հիվանդանոցում է եւ հաշմանդամի սայլակով է տեղաշարժվում։

Լուսանկարը՝ Media Drum World

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել