• Latest news

Ինչով են այդքան վտանգավոր էլեկտրոնային ծխախոտները․ մասնագետի կարծիք

9 նոյեմբերի, 2019  11:16

Հեղուկը, որ տաքանում եւ գոլորշիանում է էլեկտրոնային սարքերում, առողջության համար վտանգավոր թունավոր նյութեր է պարունակում։ Բացի այդ, մարդիկ հավատալով նրան, որ վեյպերն ավելի «անվտանգ են», քան սովորական ծխախոտները, դրանց օգտագործման հետեւանքով նիկոտինային կախվածություն են ձեռք բերում եւ ժամանակի ընթացքում անցնում են սովորական ծխախոտի օգտագործմանը։ Այսպիսի կարծիք է հայտնել Մերձմոսկվայի առողջապահության նախարարության հոգեբույժ-նարկոլոգ Վիտալի Խոլդինը։

Նրա խոսքերով, շատ մարդիկ սկսում են վեյպեր օգտագործել՝ համարելով դրանք անվտանգ։ Արդյունքում նրանց մոտ ձեւավորվում է նիկոտինային կախվածություն, որը ստիպում է անցնել սովորական ծխախոտի։

Իսկ վեյպերի անվտանգությունն ընդամենը առասպել է, քանի որ հեղուկը , որը տաքանում եւ գոլորշիանում է այդ սարքերում, պարունակում է թունավոր նյութեր, որոնցից յուրաքանչյուրը վտանգավորության իր աստիճանն ունի։ Ֆենոլներն, օրինակ, գրգռում են աչքերը, մաշկը եւ լորձաթաղանթները, ֆորմալդեգիդը քաղցկեղ է առաջացնում, իսկ կապարը վնասում է նյարդային եւ սրտանոթային համակարգերին։

«Թութունի այրման ժամանակ ավելի քան 250 վնասակար նյութեր են արտադրվում, որոնցից 69-ը կանցերոգեններ, որոնք բարձրացնում են սրտանոթային եւ շնչառական հիվանդությունների առաջացման վտանգը, ինչպես նաեւ նպաստում են քաղցկեղային հիվանդությունների՝ թոքերի, բերանի խոռոչի, կոկորդի եւ այլ օրգանների քաղցկեղի զարգացմանը, նշել է Խոլդինը։

Մասնագետի խոսքերով, ծխելու բոլոր ձեւերը վնասում են առողջությանը, նա կոչ է արել ինքնախաբեությամբ չզբաղվել եւ առողջ ապրելակերպ վարել։

Հիշեցնենք, որ օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին ԱՄՆ-ում էլեկտրոնային ծխախոտ օգտագործողների շրջանում գրանցվել է շնչառական տարօրինակ հիվանդությունների 380 դեպք։ Այս գաջեթների հետ են կապում նաեւ թոքերի ծանր հիվանդությունից 33 մահվան դեպքերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի