• Latest news

Բժիշկների միջազգային խումբը հերթական կոխլեար իմպլանտացիան կատարեց «Էրեբունի» ԲԿ-ում

4 հուլիսի, 2014  19:41

«Էրեբունի» բժշկական կենտրոնում արդեն երկու օր է բժիշկների միջազգային թիմը վիրահատում է լսողական խնդիրներով փոքրիկ երեխաների։ Այս անգամ հինգ իմպլանտ  տրամադրել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամը, իսկ վեցերորդ երեխայի համար իմպլանտը գնել են ծնողները, քանի որ նա չէր բավարարում Հիմնադրամի տարիքային պահանջներին։ Կազմակերպությունը անվճար իմպլանտներ է տրամադրում միայն մինչեւ վեց տարեկան երեխաներին։ Ինչպես լրագրողներին բացատրեց Հիմնադրամի պատասխանատու Սալբի Ագարակյանը, միայն այդ տարիքում է արդյունքը 100 տոկոսով երաշխավորված։

Վիրաբույժներից մեկը՝ Ռուսաստանի Աուդիոլոգիայի եւ լսապրոթեզավորման գիտապրակտիկ կենտրոնի կիոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն Բախշինյանը լրագրողներին պատմեց, որ կոխլեար իմպլանտացիան չորրորդ աստիճան սենսոնեվրալ ծանրալսության եւ խլության բուժման միակ արդյունավետ եղանակն է։

Ըստ նրա՝ կոխլեար իմպլանտացիան ուղղակի վիրահատություն չէ, դա մի քանի միջամտությունների շարք է. հիվանդի ճիշտ ընտրություն, կոխլեար իմպլանտի տեղադրում եւ ռեաբիլիտացիա, որի ժամանակ երեխաների հետ պարապում են սուրդոմանկավարժներ։

Վիրահատության ժամանակ ականջի մեջ տեղադրվում է իմպլանտը էլեկտրոդի հետ միասին, իսկ մեկ ամիս անց միացվում է խոսակցական պրոցեսորը։ «Այդ երկու սարքերի միջոցով հիվանդը սկսում է լսել», - ասաց նա։ Բախշինյանի խոսքով, որքան վաղ տարիքում է կատարվում վիրահատությունը, այնքան բարձր է դրա արդյունավետությունը։

Սալբի Ագարակյանը պատմեց լրագրողներին, որ Հայկական միջազգային բժշկական հիմնադրամը ստեղծվել է 2004 թվականին, եւ այդ օրվանից «Էրեբունի» ԲԿ-ում արդեն 75 կոխլեար իմպլանտացիա է կատարվել։ Հիմնադրամին մեծ աջակցություն է ցուցաբերում UCLA Քալիֆորնիական համալսարանի առաջատար վիրաբույժ Ակիրա Իշիյաման, ում շնորհիվ Հիմնադրամը իմպլանտները ձեռք է բերում մոտ $16 հազարով, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում մեկ իմպլանտի գինը մոտ $30 հազար է։

NEWS.am Medicine-ի թղթակիցը ներկա էր «Էրեբունի» ԲԿ-ում 76-րդ կոխլեար իմպլանտացիային, որը կատարեցին ԲԿ Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի վարիչ Արթուր Շուքուրյանը եւ Վիգեն Բախշինյանը։ Վիրահատությանը որպես խորհրդատուներ ներկա էին Ակիրա Իշիյաման եւ Սալբի Ագարակյանը։

Ձախից աջ. Արթուր Շուքուրյան, Ակիրա Իշիյամա, Սալբի Ագարակյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել