• Latest news

Նանոտեխնոլոգիաները կարող են օգտակար լինել թոքերի քաղցկեղը բուժելիս

18 նոյեմբերի, 2019  22:42

Wake Forest School of Medicine-ի (ԱՄՆ) գիտնականները թոքերի քաղցկեղի բուժման համար առաջին անգամ օգտագործել են նանոմասնիկներ, որոնք տեղ են հասցվել են ինհալացիոն միջոցով։ Առայժմ տեխնոլոգիան փորձարկվել է մկների վրա, բայց արդյունքներն արդեն տպավորիչ են. որոշ մկների մոտ ուռուցքները լիովին անհետացել են, մյուսների մոտ գրանցվել են նկատելի բարելավումներ։

Այս հետազոտությունում, որը հրապարակվել է Nature Communications ամսագրում, բժիշկ Դոուեն Չժաոն եւ նրա գործընկերները օգտագործել են մկների մոդելը, որպեսզի որոշեն՝ արձագանքո՞ւմ են արդյոք թոքի մետաստատիկ ուռուցքները  նանոմասնիկներով իմունաթերապիայի ճառագայթային թերապիայի հետ համադրված ինհալացիոն համակարգին, որը սովորաբար օգտագործվում է թոքերի քաղցկեղի բուժման համար։

Ինչպես պարզվել է,  ճառագայթային թերապիայի հետ համադրված ինհալացիան, որն ազդում է թոքի մասի վրա, հանգեցրել է ուռուցքների ռեգրեսիայի երկու թոքերում էլ եւ օգնել է երկարացնել մկների կյանքը։ Բացի այդ, հետազոտողները տեղեկացրել են, որ որոշ մկների մոտ թոքերի ուռուցքները լիովին անհետացել են։

Թոքերի քաղցկեղը այսօրվա դրությամբ համարվում է երկրորդը տարածվածությամբ եւ օնկոլոգիական հիվանդություններից մահացությամբ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ։ Թոքերի քաղցկեղից մահանում է ավելի շատ մարդ, քան հաստ աղիի, կաթնագեղձի եւ շագանակագեղձի քաղցկեղներից՝ միասին վերցրած։

Սովորաբար քաղցկեղի այդ տեսակը բավական ուշ են հայտնաբերում, եւ բուժումը սակավարդյունավետ է։ Իմունաթերապիան բազմախոստում մեթոդ է թվում, բայց առայժմ այն արդյունավետ է միայն 20 տոկոս պացիենտների համար։

Ինհալացիոն իմունաթերապիան կարեւոր առավելություն ունի այլ մեթոդների համեմատ, դա հնարավորություն է տալիս հասնել թոքերի խորքային ուռուցքներին։ Նանոմասնիկներ կրող աերոզոլը մշակվել է թոքի բոլոր մասերին հասնելու համար, չգրգռող աերոզոլի օգտագործմամբ կրկնակի բուժման հնարավորությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ