• Latest news

Կինը հազի ժամանակ 10 կողոսկր է կոտրել

25 նոյեմբերի, 2019  14:20

Չինաստանի Չժեցզյան նահանգից 20-ամյա կինը հայտնվել է հիվանդանոցում այն բանից հետո, երբ հազի ժամանակ 10 կողոսկր է կոտրել, հաղորդում է Daily Mail-ը:

Ըստ պարբերականի՝ կինը տառապել է հազի նոպաներից: Նրա մոտ ասթմա է ախտորոշվել: Սակայն հազն ուժեղացել է: Մի քանի օր անց կինն արթնացել է կրծքավանդակի ձախ հատվածում ուժեղ ցավից:

Ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որի հազի ժամանակ 10 կողոսկր է կոտրվել: Հետազոտությունը պարզել է նաեւ, որ կնոջ մոտ իր տարիքի համեմատ ոսկերի ամրությունը թույլ է եղել: Դա պայմանավորված է եղել վիտամին D-ի պակասով եւ արյան մեջ կալցիումի եւ ֆոսֆորի ցածր մակարդակով:

Պարզվել է, որ կինը երազել է բաց գույնի մաշկ ունենալ եւ փորձել է քիչ փողոց դուրս գալ, եւ ամբողջ տարի օգտագործել է լոսյոն, որն արգելափակել է ուլտրամանուշակագույն ճառագայթները, ինչն էլ հանգեցրել է վիտամին D-ի պակասին եւ այլ խնդիրների:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել