• Latest news

Ինչպես ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ վարակվել ՄԻԱՎ-ով

4 դեկտեմբերի, 2019  10:59

Թեեւ այսօր տեղեկատվության հասանելիության խնդիր չկա, համենայնդեպս՝ Հայաստանում, բայց շատերն առաջվա պես անհրաժեշտ գիտելիքներ չունեն այն մասին, թե ինչպես կարելի է վարակվել ՄԻԱՎ-ով, իսկ ինչպես՝ ոչ։ Արդյունքում՝ շատերը վախենում են սեղմել ՄԻԱՎ ունեցող մարդկանց ձեռքը, փոխարենը չեն վախենում առանց պահպանակի սեռական ակտերից։

Եվ այսպես, ինչպես ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ վարակվել ՄԻԱՎ-ով։

Շփում

ՄԻԱՎ-ով վարակվել վարակված մարդկանց հետ շփման ժամանակ անհնար է, ուստի պետք չէ խուսափել նման մարդկանցից։ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։

Գրկախառնումներ, ձեռքսեղմումներ

Գրկախառնումների եւ ձեռքսեղմումների ժամանակ նույնպես անհնար է վարակվել. ՄԻԱՎ-ի փոխանցման համար անհրաժեշտ է շփում արյան կամ սեռական օրգաններից արտադրության (քսուք, սերմնահեղուկ) միջոցով, հենց դրա համար չպաշտպանված սեքսը վտանգավոր է ՄԻԱՎ եւ այլ վարակների փոխանցման առումով, իսկ սովորական գրկախառնումներն ու ձեռքսեղմումները՝ ոչ։

Սեղանի ընդհանուր պարագաներ

Սեղանի ընդհանուր պարագաներ օգտագործելիս նույնպես անհնար է վարակվել ՄԻԱՎ-ով, չէ՞ որ մարդու թքի մեջ վիրուսները չափազանց քիչ են վարակելու համար, ավելին, օրգանիզմից դուրս վիրուսները շատ քիչ են ապրում։ Ի դեպ, համբույրները ՄԻԱՎ ունեցող մարդկանց հետ նույնպես անվտանգ են։

Լողավազաններ, մարզադահլիճներ

Լողավազաններում եւ մարզադահլիճներում ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը զրոյական է, եթե, ինչպես ընդգծում են մասնագետները, հենց մարզվելու համար եք այդ վայրերում, այլ ոչ թե սեքսով զբաղվելու։

Հիշեցնենք, որ ՄԻԱՎ-ով կարելի է վարակվել չպաշտպանված սեռական ակտի ժամանակ, վարակված արյան միջոցով (ներարկում, ընդհանուր ներարկիչների օգտագործում եւ այլն), ինչպես նաեւ վարակը կարող է փոխանցվել մորից երեխային ծննդաբերության եւ կրծքով կերակրման ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել