• Latest news

Տոնական պայթուցիկները՝ վնասվածքների պատճառ․ Հայաստանում տարեկան 10-ից ավելի երեխաներ զրկվում են մատներից

5 դեկտեմբերի, 2019  10:56

Ամանորի նախաշեմին պայթուցիկների պատճառով երեխաները բազմաթիվ վնասվածքներ են ստանում՝ այրվածքներից մինչեւ այնպիսի վնասվածքներ, որոնց դեպքում կարիք է լինում վիրահատական միջամտության կամ նույնիսկ մատների անդամահատման։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց մանկական վնասվածքաբան-օրթոպեդ, Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Արա Այվազյանը։

Մասնագետի խոսքով, նման դեպքերն ավելի հաճախ են լինում Ամանորին։  

«Դա բոլոր երկրներում տոներին միշտ լինում է։ Դիմում են ե՛ւ երեխաները, ե՛ւ մեծահասակները։ Տարեկան մի քանի տասնյակ դեպքեր են լինում, մեկ-երկուսը՝ ծանր վնասվածք», - նշեց նա։

Բժշկի խոսքով՝ այդ պայթուցիկները (хлопушка) ինքնին վտանգավոր չեն, պարզապես ծնողները պետք է ավելի ուշադիր լինեն երեխաների նկատմամբ, բացատրեն անվտանգության կանոնները։

«Խնդիրն այն է, որ այդ պայթուցիկները երեխաները կարող են իրենց գրպանի գումարներով գնել։ Պետք է ինչ-որ ձեւ կարգավորել, հնարավոր է՝ օրենքի ձեւով լինի, որ անչափահասների վաճառքը արգելվի։ Հիմնական ռիսկի խումբը 7-11 տարեկաններն են»։

Արա Այվազյանը նշեց, որ հիմնականում թեթեւ վնասվածքներ են լինում:

«Բաց ձեռքի մեջ երբ պայթում է, երեխան ստանում է թեթեւ այրվածքներ կամ մաշկի վնասվածքներ։ Իսկ եթե պայթուցիկը փակ ձեռքում է պայթում, այդ ամբողջ ուժը, որը պայթուցիկի մեջ է, գնում է խորը՝ ձեռքի մեջ, դեպի ոսկորներ ու բերում լուրջ վնասվածքների, որոնց պատճառով երեխան կարող է կորցնել մատները», - ասաց մասնագետը, ավելացնելով, որ տարեկան լուրջ վնասվածքների մի քանի դեպք է գրանցվում, որոնց դեպքում կարիք է լինում վիրահատական միջամտության՝ երբեմն մատների մասնակի կամ ամբողջությամբ անդամահատմամբ։

Ծնողներին մասնագետը խորհուրդ է տալիս երեխաներին չտալ պայթուցիկներ, կամ գոնե երեխաների կողքին լինել, կրկնակի զգուշություն դրսեւորել ու առանց իրենց ներկայության թույլ չտալ որեւէ պայթուցիկ օգտագործել։

Պայթուցիկների պատճառով ստացվող վնասվածքներին անդրադարձել էր նաեւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով, Ամանորի նախաշեմին նորից սկսել են արձանագրվել երեխաների մատների և ձեռքերի ջնջխման և անդամահատման դեպքեր` փոքրիկների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու պատճառով: Նախարարը կոչ էր արել ծնողներին, որ երեխաների համար չգնեն պայթուցիկ սարքեր, ինչպես նաեւ խոսեն երեխաների հետ դրանց վտանգավորության մասին։

Ըստ նախարարի՝ տարեկան 10-15 երեխա մնում է առանց մատների հենց միայն դրանց պատճառով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։