• Latest news

Անտարկտիդայում երկարատեւ արշավից հետո բեւեռախույզների ուղեղի ծավալը փոքրացել է

6 դեկտեմբերի, 2019  22:20

Անտարկտիդայում 14-ամսյա արշավից հետո բեւեռախույզների ուղեղի ծավալը փոքրացել է։ Այս մասին հավաստիացվում է հետազոտությունում, որը հրապարակվել է The New England Journal of Medicine ամսագրի կայքում։

Գերմանացի գիտնականները չափել են մարդկանց խմբի ուղեղի ծավալը մինչեւ Անտարկտիդա արշավը եւ դրանից հետո։ Բեւեռախույզների վերադարձից հետո գիտնականները նշել են, որ նրանց գլխուղեղի ծավալն էապես կրճատվել է, ինչպես նաեւ փոքրացել է սպիտակուցի քանակությունը, որը պատասխանատու է ուղեղում բջիջների կիսման համար։ Գիտնականները նաեւ նշել են, որ սպիտակուցի խտությունը այդպես էլ չի նորմավորվել բեւեռախույզների տուն վերադառնալուց հետո։

Փորձարկվողներն ապրել են Անտարկտիդայի գերմանական կայանում։ Ողջ արշավի ընթացքում նրանք արյուն են հանձնել եւ կոգնիտիվ կարողությունների թեստեր հանձնել, ինչպես նաեւ նրանց ՄՌՏ են կատարել ճանապարհորդությունից առաջ եւ հետո։

Պարզվել է, որ ամենից շատ փոփոխությունների ենթարկվել է հիպոկամպի ատամնավոր աղեղը՝ կիսագնդերի քունքերի հատվածներում։ Բոլոր բեւեռախույզները վերադառնալուց հետո ավելի վատ են հանձնել թեստերը ուշադրության եւ տարածության մեջ կողմնորոշվելու հարցերում։

Փոփոխությունների ճշգրիտ պատճառը հետազոտության հեղինակները առայժմ չգիտեն։ Գուցե, դեր են խաղում սոցիալական մեկուսացումն ու ուղեղի ծավալի կրճատումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է