• Latest news

2-ամյա աղջիկը քիչ էր մնում մահանար վեգանյան բուրգերի պատճառով

10 դեկտեմբերի, 2019  14:18

Լիբբի անունով 2-ամյա աղջիկը քիչ էր մնում մահանար վեգանյան բուրգերի պատճառով: Նրա մոտ տեղի է ունեցել անաֆիլակտիկ շոկ:

Daily Mail պարբերականը հայտնում է, որ աղջկա մոտ հայտնված ախտանիշները սկզբում նման էին ընկույզի դեմ ալերգիկ ռեակցիային, եւ բժիշկները որոշել են, որ աղջիկը չափից շատ գետնընկույզ է կերել: Իսկ Լիբբիի ծնողները համոզված էին, որ նոպան առաջացրել է նախաճաշին ոչ մեծ քանակությամբ յոգուրտը:

Ալերգիայի հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ թե՛ բժիշկները, թե՛ ծնողները սխալվում էին. իրականում ալերգիկ ուժեղ ռեակցիայի պատճառը ոլոռային պրոտեինն էր՝ սպիտակուցների խտացված խառնուրդ, որը ստացվում է դեղին ոլոռից:

Հատիկավորներից ստացված պրոտեինները հաճախ են հավելում վեգանների համար նախատեսված կերակրի մեջ, դրանցից պատրաստում են նաեւ մսի խճողակին նման զանգված: Պարզվում է, որ գետընկույզի դեմ ալերգիայի դեպքում նույնպիսի ռեակցիա կարող է առաջացնել նաեւ ոլոռային պրոտեինը, սակայն արտադրողները ոչ միշտ են արտադրանքի բաղադրության մեջ նշում այս խառնուրդի առկայության մասին, ինչը կարող է բերել մի շարք լուրջ խնդիրների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ