• Latest news

Միզապարկի արմատական հեռացում և բարակ-աղիքային «նոր միզապարկի» ձևավորում՝ մեկ փուլով․ Երեւանում բարդ վիրահատություն է կատարվել

10 դեկտեմբերի, 2019  12:45

Հայ բժիշկները շատ բարդ վիրահատություն են իրականացրել․ մեկ փուլով նրանք հեռացրել են պացիենտի միզապարկը ու բարակ-աղիքային «նոր միզապարկ» (նեոցիստ կամ բարակ-աղիքային ռեզերվուար) են ձեւավորել։

Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնել են Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որտեղ կատարվել էր վիրահատությունը, պացիենտը 57-ամյա տղամարդ էր, ում մոտ միզապարկի ինվազիվ ուռուցք էին հայտնաբերել։

Վիրահատությունը կատարել են վիրաբույժ Կարեն Ծառուկյանը, ասիստենտ Վիկտոր Բադեյանը և անէսթեզիոլոգ Հրանտ Կարապետյանը։

Մասնագետների խոսքով՝ միզապարկի ուռուցքային ախտահարման ուշացած փուլերում բուժման էնդոսկոպիկ եղանակները բավարար չեն հետագայում հիվանդության շարունակական աճի կամ կրկնողության բարձր հավանականության պատճառով: Եթե չկան հակացուցումներ, բուժման լավագույն եղանակը միզապարկի արմատական հեռացումն է՝ բարակ-աղիքային «նոր միզապարկի» (նեոցիստ կամ բարակ-աղիքային ռեզերվուար) ձևավորմամբ:

Այս վիրահատության ընթացքում միզապարկը հարմիզապարկային ճարպաբջջանքի, զստային ավշահանգույցների, տղամարդկանց մոտ շագանակագեղձի, իսկ կանանց մոտ արգանդի և հավելումների հետ միասին հեռացվում է: Սնուցող անոթների պահպանմամբ բարակ աղու գալարից ստեղծվում է «նոր միզապարկ» (նեոցիստ): Կատարվում են միզածորանների, միզուկի և նեոցիստի բերանակցումներ։

Անհրաժեշտության դեպքում հետվիրահատական շրջանում  կատարվում է քիմիաթերապիա, որի համար մեծածավալ արմատական վիրահատությունը հակացուցում չի։ Միզապարկի հեռացումից հետո «նոր միզապարկի» ձևավորումն ապահովում է առանց կաթետերների, բարեկեցիկ կյանքի որակ:

Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, հիվանդը կլինիկայից դուրս է գրվել լավացումով, առանց կաթետերների, ինքնուրույն միզարձակությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ