• Latest news

Հայ մասնագետները ամբողջությամբ վերականգնել են 15 տոննայանոց քարի անկմամբ կտրած ոտքը (ֆոտո)

12 դեկտեմբերի, 2019  13:06

57-ամյա Նորիկ Մարգարյանը քարի հատման արհեստանոցում լուրջ վնասվածք էր ստացել․ աշխատանքի ընթացքում անուշադրության արդյունքում նրա ձախ ոտքին էր ընկել 15 տոննայանոց քար, եւ ոտքը ամբողջությամբ կտրվել էր։

«Ընդամենը մի ջիլ էր մնացել, ոտքս ծնկից ներքև կտրվել էր լրիվ», - հիշում է նա:

Դեպքից հետո պացիենտին տեղափոխել էին երեւանյան բժշկական կենտրոններից մեկը, որտեղ ախտորոշվել էր բազմաբեկոր ներհոդային կոտրվածք` մաշկի և հյուսվածքների ջնջխումով: Պացիենտին ցուցված էր ոտքի ամպուտացիա` կյանքը փրկելու նպատակով: Սակայն պացիենտը ամպուտացիային դեմ էր։

Նրան տեղափոխել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ անոթային և միկրովիրաբույժները եւս նշել էին, որ պացիենտին անհրաժեշտ է վնասված վերջույթի ամպուտացիա։

«Ես աշխատող մարդ եմ, չէի ուզի հաշմանդամ մնալ, ինձ նման կյանք պետք չէր», - ասում է Նորիկ Մարգարյանը։

ՍԳԼ ԲԿ-ի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանը դեմ էր վերջույթի ամպուտացիային: Նրա ստորագրությամբ և պատասխանատվությամբ անոթային վիրաբույժի հետ մոտ 8,5 ժամ տևած վիրահատության արդյունքում հնարավոր եղավ փրկել Մարգարյանի թե կյանքը, թե ոտքը:

Վիրահատության երկրորդ էտապով իրականացվել է որոշակի միջամտություն, ինչպես նաև ոսկրի պլաստիկա, որից հետո սկսել է ոսկրի սերտաճումը: Նորիկ Մարգարյանին առաջարկվել է նաեւ վերջնական վիրահատություն` սրունքի ոսկորների ուղղիչ ոսկրահատում, Իլիզարովի ապարատի տեղադրում և վերջույթի երկարացում:

«Առաջին վիրահատությունից հետո էլ ես ինքնուրույն եմ քայլել, ուղղակի կաղում էի: Բժիշկ Մանուկյանը շատ սրտացավ ու համառ էր, ինչի համար ես շնորհակալ եմ ու խոսքեր չունեմ, նա մշտապես պնդում էր, որ ինձ երրորդ վիրահատությունն է պետք, որ ոտքս երկարացնեն ու հավասարվի մյուսին», - ասում է պացիենտը:

Երրորդ վիրահատությունը հաջող է անցել, շուտով Նորիկ Մարգարյանը հրաժեշտ կտա ժամանակավոր հենակներին և ինքնուրույն կքայլի:

  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։