• Latest news

Պասիվ ծխելը նպաստում է երեխաների սրտի հիվանդությունների առաջացմանը. հետազոտություն

14 դեկտեմբերի, 2019  12:48

Պասիվ ծխելը վնասում է երեխաների զարկերակները եւ նպաստում սրտի հիվանդությունների առաջացմանը։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Pediatric Research ամսագրում։

Հետազոտութան հեղինակներն օգտագործել են ուլտրաձայնը 8-18 տարեկան 298 երեխայի պարանոցի քներակի, ձեռքի վերին հատվածում ուսի զարկերակի եւ պորտից քիչ վերեւ որովայնի աորտայի ուսումնասիրման համար։ Երեխաներն իրենք չեն ծխել, բայց նրանց մի մասը ենթարկվել է ծխախոտի ծխի ազդեցությանը, քանի որ նրանց մոտ ծխել են ուրիշ մարդիկ։

Պարզվել է, որ ծխախոտի ծխի ազդեցությամբ երեխաների որովայնի աորտայում, ովքեր բախվել են պասիվ ծխելու հետ, հայտնաբերվել է բարձր ռիգիդություն։ Դա նշանակում է, որ պասիվ ծխելու վնասակար ազդեցությունը կարող է հանգեցնել զարկերակների զգալի ախտահարման։

Մասնագետները նախազգուշացնում են ծնողներին՝ ոչ մի դեպքում չծխել երեխաների ներկայությամբ եւ անել ամեն ինչ, որպեսզի նրանք մեծանան ծխից ազատ միջավայրում։

Պարզելու համար, թե որքան վտանգավոր են վեյփինգը եւ էլեկտրոնային սիգարետները երեխաների ու դեռահասների առողջության համար, անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություններ կատարել, ընդգծում են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։