• Latest news

Երեք վտանգավոր սովորություն, որոնք կարող են ձեր անոթները վնասել

7 հունվարի, 2020  20:32

Մեր որոշ առօրյա սովորություններ կարող են անոթներին լուրջ վնաս հասցնել՝ մեծացնելով սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը: Մյունխենի Տեխնիկական համալսարանի Կանխարգելիչ եւ սպորտային բժշկության կենտրոնի տնօրեն Մարտին Հալլեն (Գերմանիա) նշել է 3 սովորության մասին, որոնցից այս տարի պետք է հրաժարվել.

Ծխել

Նիկոտինի պատճառով անոթները նեղանում են, եւ որոշ հյուսվածքներին արյան մատակարարումը վատթարանում է: Ծխելը երկարաժամկետ հեռանկարում առողջությանը զգալի վնաս է հասցնում. այս սովորության պատճառով տուժում է անոթների ներքին շերտը, որի բջիջները սկսում են մահանալ, ինչի հետեւանքով առաջանում են «անցքեր» եւ «սպիներ»:

Քաղցրեղենի չարաշահում

Վնասակար է նաեւ քաղցրեղենի չափից շատ գործածումը: Մասնագետի խոսքով՝ եթե դուք առողջ եք եւ ժամանակ առ ժամանակ եք ձեզ թույլ տալիս աղանդերներ, ապա մտահոգվելու ոչ մի բան չունեք: Բայց արյան մեջ գլյուկոզայի մշտական բարձր մակարդակով դիաբետիկների եւ նախադիաբետիկների մոտ քայքայվում է անոթների պաշտպանական շերտը, ինչը կարող է առաջացնել մի ամբողջ շարք լուրջ խնդիրներ:

Յուղոտ մթերքների չարաշահում

Վտանգավոր է նաեւ խոլեստերինի մշտական բարձր մակարդակը, իսկ այդ վիճակին կարող է նպաստել հագեցած ճարպերով հարուստ ոչ առողջ սննդակարգը: Խոլեստերինն արյան մեջ առաջացնում է փոքրիկ վահանիկներ, որոնք արտերիաները խցանում են, դարձնում դյուրաբեկ եւ ոչ առաձգական:

Անոթներն ամրացնելու եւ առողջությունը պահպանելու համար պրոֆեսոր Հալլեն խորհուրդ է տալիս ուտել մեծ քանակությամբ բանջարեղեն, ինչպես նաեւ չհագեցած ճարպաթթուներով հարուստ սնունդ, օրական ոչ պակաս 2 անգամ բացօթյա զբոսանք կատարել եւ սեփական քաշը վերահսկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել