• Latest news

Ինչպե՞ս կարող է մեր տեսողությունը տուժել վատ սնվելու պատճառով

6 հունվարի, 2020  20:16

Տարիքային մակուլոդիստրոֆիան տարեցների մոտ կուրության հիմնական պատճառներից մեկն է: Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է British Journal of Ophthalmology-ում, ցույց է տվել, որ այդ հիվանդության ուշ փուլից կարելի է խուսափել ճիշտ սնվելու դեպքում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնք ակտիվորեն օգտագործում են կարմիր եւ վերամշակված միս, տապակած մթերքներ, զտված հացահատիկ եւ ճարպային կաթնամթերք, 3 անգամ ավելի հաճախ են բախվում աչքերի խանգարումների հետ, որոնք վնասում են ցանցաթաղանթն ու բացասաբար ազդում կենտրոնական տեսողության վրա: Խոսքը տարիքային մակուլոդիստրոֆիայի մասին է, որն անդառնալի վիճակ է եւ մարդուն զրկում է կենտրոնական տեսողությունից:

«Ոչ անոթային տարիքային մակուլոդիստրոֆիայի ուշ փուլի բուժման մեթոդները ինվազիվ են եւ շատ թանկ, ընդ որում, անհնար է բուժել ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելի աշխարհագրական ատրոֆիան՝ մակուլոդիստրոֆիայի մեկ այլ ձեւ, որը եւս տեսողության կորուստ է առաջացնում»,- ասում է Բաֆֆոլո համալսարանից հետազոտության հեղինակ Շրուտի Դիգեն:

Տեսողությունը պաշտպանելու համար խորհուրդ է տրվում օգտագործել առողջության համար օգտակար մթերքներ՝ մրգեր եւ բանջարեղեն, ամբողջական հացահատիկ, ճարպոտ ձուկ, ձիթապտղի յուղ, ինչպես նաեւ չպետք է մոռանալ արեւածաղկի սերմերի եւ ընկույզի մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։