• Latest news

Ինչպե՞ս վերադառնալ նորմալ սննդակարգի ամանորյա տոներից հետո

8 հունվարի, 2020  12:10

Շատերը ամանորյա տոների ժամանակ սնվում են խառը կերպով: Ինչպե՞ս վերադառնալ նորմալ սննդակարգի ամանորյա տոներից հետո:

Սննդաբանների եւ նուտրիցիոլոգների ազգային ասոցիացիայի անդամ, բժիշկ-սննդաբան Ելենա Տիխոմիրովան խորհուրդ է տալիս դուրս գալ «երկարատեւ տոնական կերուխումից»՝ աստիճանաբար նվազեցնելով սննդի կալորիականությունը:

Մասնագետը խորհուրդ է տալիս ավելի շատ ջուր խմել օրվա ընթացքում. օրական 2 լիտրից ավելի ջրի օգտագործումը կարող է օրգանիզմից դուրս բերել տոների ժամանակ կուտակված ավելորդ հեղուկը:

Հաջորդ կարեւոր քայլն ածխաջրերի քանակի նվազեցման հաշվին սննդակարգի կալորիականությունը նվազեցնելն է: Նախաճաշին մասնագետը խորհուրդ է տալիս ուտել թեթեւ սպիտակուցային մթերքներ՝ կաթնաշոռ, թխվածքաճաշ, օմլետ եւ այլն:

«Թեթեւ նախաճաշի համար ավելի լավ է մրգեր կամ կաթնաթթվային խմիչք օգտագործել: Իսկ ճաշին թեթեւ սպիտակուցներ՝ հավ կամ ձուկ բանջարեղենի հետ: Մոտավորապես նույնը նաեւ ընթրիքին»,- ասել է Տիխոմիրովան «Իզվեստիա»-ին:

Սննդաբանի խոսքով՝ հնարավոր է վերադառնալ նախկին կազմվածքին, սակայն պետք չէ, օրինակ, խմել միայն կեֆիր ողջ օրվա ընթացքում: Մասնագետը խորհուրդ է տալիս բանջարեղեն օգտագործել. 1,5 կգ ցանկացած բանջարեղեն բաժանել սննդի օգտագործման 3-5 մասի: Ընդ որում, բանջարեղենը կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ տապակած վիճակում:

Կարելի է նաեւ մրգային (1 կգ ցանկացած միրգ), մսային (400 գր հավի միս եւ 600 գր բանջարեղեն) կամ կաթնաշոռային (500-600 գր ոչ ճարպոտ կաթնաշոռ) օր կազմակերպել:

Իսկ միայն ջրով բեռնաթափման օր կարելի է միայն առողջ մարդկանց, որոնք չունեն քրոնիկ հիվանդություններ:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է