• Latest news

Բեռնաթափման օրեր. Ի՞նչ մթերքներ արժե ուտել. Մասնագետի խորհուրդներ

8 հունվարի, 2020  17:02

Եթե ամանորյա տոներին շատ եք կերել եւ մի քանի ավելորդ կիլոգրամներ եք ձեռք բերել, լավ գաղափար կլինի կազմակերպել երկու, այսպես կոչված, բեռնաթափման օրեր, որոնք կօգնեն օրգանիզմը կարգի բերել: Իսկ ի՞նչ մթերքներ արժե ուտել բեռնաթափման օրերին: NEWS.am Medicine-ի հետ զրույցում իր կարծիքը ներկայացրեց դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:

Մասնագետի խոսքով՝ կարելի է բեռնաթափման օր անցկացնել շաբաթը մեկ անգամ, ոչ ավելի հաճախ: Այդ օրը քաղցած մնալ չարժե եւ օրվա ընթացում անգամ պետք է ուտել մոտ 500-600 կալորիա: Ինչպես նշեց մասնագետը, առողջ մարդը կարող է իրեն թույլ տալ շաբաթը մեկ օր ուտել միայն մեկ մթերք: Իսկ ի՞նչ մթերք կարող է դա լինել:

Ամենատարածված տարբերակը «խնձորային բեռնաթափումն» է, որի ժամանակ ամբողջ օրվա ընթացքում միայն խնձոր են ուտում: Բայց իրականում բեռնաթափման օրվա համար խնձորը վատ ընտրություն է, պնդում է մասնագետը: Բանն այն է, որ խնձորի մեջ շաքար եւ պարզ ածխաջրեր շատ են պարունակվում, իսկ դա նշանակում է, որ դրանց գործածումը բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, իսկ որոշ ժամանակ անց մարդն իրեն կրկին քաղցած եւ էներգիայից զրկված է զգում: Հենց այս պատճառով խնձորային բեռնաթափման ժամանակ դուք անընդհատ քաղց եւ անհարմարավետություն եք զգում:

Բեռնաթափման օրը անընդհատ քաղցած չզգալու համար ավելի լավ է նախապատվություն տալ մթերքների, որոնք ապահովում են կուշտ լինելու երկարատեւ զգացողություն: Օրինակ՝ դա կարող է լինել եփած ձուն: Դիետոլոգի խոսքով՝ կարելի է օրվա ընթացքում ուտել 6 ձու եւ 3 ցիտրուսային միրգ՝ նարինջ կամ թուրինջ: Այսպիսի բեռնաթափումը հեշտ է հաղթահարվում, մասնագետի խոսքով՝ դրա պատճառով նաեւ խոլեստերինի հետ կապված խնդիրներ չեն առաջանում, եթե, իհարկե, այն չեք չարաշահում եւ դրան եք դիմում առավելագույնը շաբաթը մեկ անգամ:

Կաթնաթթվային մթերքների սիրահարները կարող են բեռնաթափման օրերին նաեւ կեֆիր խմել. ամբողջ օրվա ընթացքում կարելի է խմել 1,5-2 լիտր ցածր յուղայնությամբ կեֆիր:

Հասմիկ Աբովյանը հիշեցրեց, որ, այսպես կոչված, «մոնիսննդակարգերը», որոնց ժամանակ գործածում են միայն 1 կամ 2 մթերք, կարելի է դիտարկել միայն որպես բեռնաթափման օրեր. այսինքն՝ այդպես սնվել կարելի է միայն շաբաթը մեկ անգամ, իսկ մնացյալ բոլոր օրերին սնունդը պետք է բազմազան լինի, որ օրգանիզմը ստանա իրեն անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել