• Latest news

5 կարեւոր քայլ. ի՞նչ կարելի է անել քաղցկեղից պաշտպանվելու համար

8 հունվարի, 2020  19:38

Քաղցկեղի դեպքերի 40 տոկոսը կարելի է կանխել կենսակերպի ոչ մեծ փոփոխությունների օգնությամբ, հավաստիացնում են Cancer Research UK-ի մասնագետները։

Ի՞նչ կարելի է անել հենց այսօր՝ նվազեցնելու համար քաղցկեղային հիվանդությունների առաջացման ռիսկը։

Նիհարեք եւ մի գիրացեք

2017 թվականին Քաղցկեղի համաշխարհային հետազոտության կենտրոնը (WCRF) հրապարակել է տվյալներ այն մասին, որ ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը ուղղակիորեն կապված է ճարպակալման հետ։ Ավելին, որքան ավելի ծանր է կշռում մարդը, այնքան ավելի տարբեր քաղցկեղային հիվանդություններ են սպառնում նրան։ Մասնավորապես, ճարպակալումը կապվում է կաթնագեղձի, արգանդի, լյարդի, շագանակագեղձի եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետ։

Սթեռլինգի համալսարանի առողջ կենսակերպի քաղաքականության պրոֆեսոր Լինդա Բաուլդի խոսքով՝ քաղցկեղի առաջացման վտանգը կարելի է նվազեցնել քաշի նվազման օգնությամբ, ուստի, եթե ավելորդ քաշ ունեք, այսօրվանից սկսեք նիհարել։

Հրաժարվեք ծխելուց

Ծխելը մի ամբողջ շարք օնկոլոգիական հիվանդությունների առաջացման լրջագույն գործոններից մեկն է։ Առաջին տեղում, ինչպես արդեն գլխի ընկաք, թոքերի քաղցկեղն է. 10 դեպքից 9-ում այդ հիվանդությունը կապվում է հենց ծխելու հետ։ Այդ սովորությունը բարձրացնում է նաեւ միզապարկի, բերանի խոռոչի եւ քաղցկեղի շատ այլ տեսակների առաջացման վտանգը։ Եթե ծխում եք, պետք է թողնեք որքան հնարավոր է արագ, հավաստիացնում են մասնագետները։

Հրաժարվեք ալկոհոլից

Կարծիք կար, թե ալկոհոլի ոչ մեծ քանակությունն օգտակար է, բայց, ըստ նոր տվյալների, քաղցկեղի առաջացման վտանգը բարձրանում է անգամ ալկոհոլի սպառման ցածր մակարդակի դեպքում, ուստի ավելի լավ է ընդհանրապես չխմել։ Ալկոհոլի օգտագործման հետ են կապում քաղցկեղի 7 տեսակների առաջացման վտանգը, ներառյալ կրքծի, լյարդի, աղիների, բերանի եւ կոկորդի, ստամոքսի քաղցկեղը։

Վերահսկեք մսի քանակությունը սննդաբաժնում եւ այն ճիշտ պատրաստեք

Մշակված եւ կարմիր մսի օգտագործումը կապում են աղիների եւ ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգի հետ։ Համաձայն սննդաբանների խորհուրդների՝ չարժե օրական 70 գրամից ավելի միս ուտել։ Բացի այդ, պետք է հրաժարվել մշակված (նրբերշիկներ, երշիկներ եւ այլն) եւ տապակած մսից։

Հետաքրքիր հետազոտություն է իրականացրել Կանզասի պետական համալսարանը, որը ցույց է տվել, որ համեմունքներով (ծիտրոն, ուրց, օրեգանո, ռեհան, շալֆեյ եւ մայորան) մարինացված միսը պատրաստելուց առաջ կարող է նվազեցնել քաղցկեղ առաջացնող բաղադրիչների պարունակությունը, ուստի պատրաստելուց առաջ մարինացրեք միսը համեմունքներով եւ խոտերով։

Ավելի շատ շարժվեք

Մարդկանց մոտ, ովքեր օրական 30 րոպե ֆիզիկապես ակտիվ են, քաղցկեղի առաջացման վտանգը ավելի ցածր է, քան պակաս ակտիվ մարդկանց մոտ։ Կարծիք կա, որ ֆիզիկական ակտիվությունը նպաստում է ավելի արագ մարսողությանն աղիներում, ինչը նվազեցնում է բորբոքային ռեակցիայի առաջացման հավանականությունն աղիներում, եւ դրանով իսկ պակասում է կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման ռիսկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել