• Latest news

Քաղցկեղի բուժումն արդեն ավելի հազվադեպ է հանգեցնում սրտի հիվանդությունների առաջացմանը

17 հունվարի, 2020  23:49

Վերջին տարիներին մարդիկ, որոնք բուժվել են  օնկոլոգիական հիվանդություններից մանուկ հասակում, ավելի հազվադեպ են դիմում սրտանոթային համակարգի բարդությունների գանգատով. 1970-ականներին այդպիսի բարդությունները տեղի էին ունենում շատ ավելի հաճախ: Այդ մասին հրապարակվել է The BMJ պարբերականում:

Այդ տվյալները վկայում են, որ հակաքաղցկեղային թերապիայի կողմնակի ազդեցությունները կրճատելու շուրջ ջանքերը զգալի հաջողություն են գրանցել:

Վերջին տարիներին մասնագետները կենտրոնացել են այն հարցի շուրջ, որ դարձնեն քաղցկեղի բուժումը պակաս վտանգավոր, կրճատեն ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ կողմնակի ազդեցությունների քանակը: Սակայն այդ ջանքերի արդյունավետության մասին մինչեւ վերջերս քիչ տեղեկատվություն կար:

Նոր գիտաշխատության մեջ գիտնականները ներգրավել են ավելի քան 23 000 հիվանդի, որոնք ավելի վաղ մասնակցել են Childhood Cancer Survivor Study հետազոտությանը: Այս հետազոտությանը մասնակցել են չափահաս մարդիկ, որոնք ստացել են բուժում մանկական չարորակ ուռուցքների ամենատարածված տեսակներից ազատվելու համար:

Հատուկ հարցաթերթերի միջոցով գիտնականները պարզել են, որ հաճախ նախկին օնկոլոգիական հիվանդները տառապել են սրտանոթային անբավարարությամբ, սրտի իշեմիկ հիվանդություններով, սրտի արատով, Պերիկարդի հիվանդություններով (սրտի արտաքին թաղանթի հիվանդություն) եւ առիթմիայով: Նրանք նաեւ հաշվի են առել սրտանոթային հիվանդությունների գործոնները՝ շաքարային դիաբետը, հիպերտոնիան, ծխելը, արյան մեջ խոլեստերինի մակարդակը, քաշը, ֆիզիկական ակտիվության մակարդակը:

Պարզվել է, որ հիվանդների թիվը, որոնք ենթարկվել են սրտի համար վտանգավոր քիմիաթերապիայի, մեծացել է վերջին տասնամյակում՝ ի տարբերություն 1970-ականների, սակայն նրանց մեծամասնությունը սկսել են ստանալ դեղորայքի ավելի փոքր չափաբաժին: Բացի այդ, հիվանդների թիվը, որոնք ստանում են սրտի վրա ազդող ռադիոթերապիա, կրճատվել է 1970-ականներին 77 տոկոսից՝ 1990-ականներին հասնելով 40 տոկոսի:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը հիվանդների մոտ, որոնք մանուկ հասակում բուժվել են քաղցկեղի դեմ, նվազել է 1970-ականներին 0.38 տոկոսից հասնելով 0.24 տոկոսի 1980-ականներին եւ մինչեւ 0.19 տոկոսի 1990-ականներին: Նախ դա տեղի է ունեցել հիվանդների հաշվին, որոնք բուժվել են Հոջկինի հիվանդությունից:

Որպես հետազոտության գլխավոր եզրահանգում՝ գիտնականները համարում են, որ Հոջկինյան լիմֆոմայի եւ որոշ այլ ուռուցքների բուժման համար ռադիոթերապիայի կիրառման կրճատումը հանգեցրել է սրտի իշեմիկ հիվանդությունների թվի կրճատմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է